Ինչո՞ւ վերնագիր չկա՝ «Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց ՌԴ նախագահին»․ Փաշինյանը հեգնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 17:41
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
20.10.2026 | 17:33
Ռուբիոն Կենտրոնական Ասիայում բանակցությունների առանցքում է դրել Տրանսկասպյան առևտուրն ու կրիտիկական հանքային ռեսուրսները
20.10.2026 | 17:24
Գեղարքունիքում և Լոռիում բնապահպանական խախտումներ են հայտնաբերվել․ գործունեությունները կասեցվել են
20.10.2026 | 17:12
Ֆրանսիայում ձերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի շենքը հրկիզելու մեջ կասկածվողը
20.10.2026 | 17:04
Հայ ըմբիշներն 9 մեդալ են նվաճել Վրաստանում
20.10.2026 | 16:54
2026 թվականի 9 ամսում ոստիկանությունը սպանության նախապատրաստության 8 դեպք է բացահայտել
20.10.2026 | 16:39
Փարպի գյուղում գումարային վեճի ժամանակ տղամարդ է սպանվել․ 34-ամյա կասկածյալը ձերբակալվել է
20.10.2026 | 16:23
Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը
20.10.2026 | 16:08
Բերդ քաղաքում երկու տղամարդ է ձերբակալվել թմրամիջոց պահելու կասկածանքով
20.10.2026 | 15:57
Կրեմլը Պուտինի և Թրամփի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպման հույս ունի
20.10.2026 | 15:46
«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը
20.10.2026 | 15:37
ԵՏՄ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի՝ ՀՀ-ի համար գազի գինը կթանկանա 69%-ով, եթե միությանն անդամակցությունը դադարեցվի
20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Բիշքեկում կայացած երկար սպասված Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հեգնանքով  արձագանքեց լրագրողի այն պնդումանը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանին պարտադրում է հանրաքվե անցկացնել։

Արձագանքելով լրագրողի այն հարցին, թե երբ է նախատեսվում իր հաջորդ այցը Ռուսաստան, քանի որ իրեն «նորից կանչել են» այնտեղ, վարչապետը նշեց, որ նման ձևակերպումները հին խորհրդային ժամանակների տպավորություն են թողնում։

«Դե, ասենք, այնպիսի տպավորություն է, որ Ձեր առաջ կանգնած է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղարը, և ինձ ասում եք՝ Ձեզ կանչել են Ռուսաստան։ Ինձ այս տարի շատ տեղեր են կանչել»,- նշեց Փաշինյանը։

«Ես էլ եմ խիստ երկընտրանքի առաջ դնում, ասում եմ՝ պետք է շարունակել, չի կարելի, երկաթուղու կոնցեսիայի հարցը պետք է լուծվի։ Ինչո՞ւ վերնագիր չկա, որ՝ «Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին»։ Չկա։ Գիտեք ինչի՞ չկա, որովհետև մեր քաղաքական մտածողությունը շարունակում է մնալ ԽՍՀՄ կենտկոմի տրամաբանության մեջ»,- ասաց նա։

Լրագրողի պնդմանը, թե Մոսկվան կուլիսային հանդիպումների ժամանակ առաջարկում կամ նույնիսկ պարտադրում է հանրաքվե անցկացնել, և հարցադրմանը, թե ինչպես է վարչապետը համոզելու ռուսական կողմին հրաժարվել այդ գաղափարից, Փաշինյանը պատասխանեց հարցադրումներով։ Նա տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս է հնարավոր ինքնիշխան Հայաստանին որևէ բան պարտադրել։

«Ձեր խոսքում մի հատ ասեցիք՝ մեզ պարտադրում է կամ Ձեզ պարտադրում է հանրաքվե, երկրորդը ասեցիք՝ առաջարկում է հանրաքվե։ Ասենք՝ ո՞նց են պարտադրում, կարո՞ղ եք բացատրել։ Կարո՞ղ են Հայաստանին պարտադրել հանրաքվե։ Ես ուզում եմ հասկանալ… Դուք ասում եք՝ կոշտ, ու ես ներկա եմ եղել, կո՞շտ…»,- հայտարարեց վարչապետը՝ կասկածի տակ դնելով հանդիպման բանակցությունների կոշտության մասին լուրերը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան