Խլուրդներին գտե՞լ են, ժամանակը չի՞ լրացել. հարց` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) շուրջ տարիներ առաջ հնչեցված աղմկահարույց չարաշահումների գործի կարճման և իրավապահ համակարգում «խլուրդների» բացահայտման համար տրված ժամկետներին։

Factor TV-ի լրագրողը հիշեցրեց վարչապետի՝ Ազգային ժողովում արած վերջին հայտարարությունն այն մասին, որ երկաթուղին հանդիսանում է Հայաստանի սեփականությունը և պարզապես գտնվում է ռուսական կողմի կառավարման ներքո, ուստի հայկական կողմն այդ փաստի հետ որևէ խնդիր չունի։

Լրագրողը զուգահեռներ անցկացրեց 2018 թվականի հետ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր Հարավկովկասյան երկաթուղում շուրջ 60 միլիոն դոլարի չարաշահումների մասին, ինչին ի պատասխան Մոսկվան սպառնացել էր վաղաժամկետ լուծարել կոնցեսիոն պայմանագիրը: Շուրջ երեք տարի տևած քննությունից հետո՝ 2021 թվականի մարտին, ՀՀ քննչական կոմիտեն կարճեց քրեական գործը։

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք այդ 60 միլիոն դոլարի չարաշահումները «ֆեյք» էին, թե՞ ռուսական կողմն ամբողջությամբ փոխհատուցել է պատճառված վնասը, վարչապետը հստակ պատասխան չտվեց. «Պիտի նայել կարճման հիմքերը: Կարծում եմ՝ ինչ-որ ֆինանսական ներդրումներ են եղել, և դա է եղել կարճման պատճառը, բայց ես հիմա վստահ չեմ, չեմ կարող հիշել»։

Անդրադառնալով լրագրողի մյուս հարցադրմանը, թե արդյո՞ք իրավապահներին տրված ժամանակը սպառվել է, արդյո՞ք համակարգում գտնվել են «խլուրդները», և կա՞ն արդյոք պաշտոնանկություններ, վարչապետը պատասխանեց․ «Ինչ վերաբերում է իմ տված ժամանակին՝ երբ որ կլինեն հետևանքները, համոզված եմ՝ դուք կտեսնեք և կլսեք դա: Քանի դեռ չի եղել, ուրեմն դեռ ժամանակ կա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան