Իսկ ո՞վ ասաց, որ ԵՏՄ անդամները հավատարմության երդում են տվել, որ մնալու են միության անդամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ անդրադարձավ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու իրավական ընթացակարգերին և Հայաստանի որդեգրած դիրքորոշմանը։ Նա շեշտեց, որ պայմանագրով նախատեսված ժամկետները հստակ են, և Երևանն առաջնորդվում է հենց այդ տրամաբանությամբ։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է Հայաստանից ավելի շուտ որոշում պահանջվում, եթե ԵԱՏՄ պայմանագիրը սահմանում է 6-ամսյա ծանուցման ժամկետ, կառավարության ղեկավարը նշեց, որ այդ հարցը բարձրացրել է նաև աշխատանքային քննարկումների ժամանակ։

«Ո՞վ է ասել, որ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրները հավատարմության երդում են տվել, որ իրենք իրենց ողջ գոյության ընթացքում լինելու են Միության անդամ։ Այո՛, կողմնորոշվելու ժամկետը սահմանված է վեց ամիս. երկիրը պետք է տեղյակ պահի դուրս գալու որոշման մասին վեց ամիս առաջ»,- նշեց վարչապետը։

Ըստ նրա՝ Հայաստանը հավատարիմ է մնում պայմանագրային այդ դրույթին և ելնում է առկա իրողություններից։ Վարչապետը նաև հավելեց, որ հայկական կողմը շարունակում է հետևողական երկխոսությունը ռուս գործընկերների հետ՝ Հայաստանի այս դիրքորոշումը վերջիններիս համար ավելի հասկանալի և ընդունելի դարձնելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան