ՀԱՊԿ-ին ավելի լավ այլընտրանք չեմ տեսնում Թուրքիայի և Ադրբեջանի սպառնալիքին դիմագրավելու հարցում․ ՀՀ-ն միայնակ չի կարող․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2026-27 թթ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը և ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվե անցկացնելու թեմային, նշել է, որ իր ուժի տեսակետը մոտ է «հայկական շահերին»։

Պատասխանելով հարցին, թե իրենց ուժի տեսակետը Փաշինյանի՞, թե՞ Պուտինի մոտեցմանն է ավելի մոտ, Վարդանյանն ասել է.

«Մեր ուժի տեսակետը մոտ է հայկական շահերին, դա է արտացոլում։ Ինձ դուր չի գալիս, որ տարբեր երկրների ղեկավարներ հանրաքվեի մասին են խոսում՝ իրենց դուր եկած թեմաներով, իրենց անհրաժեշտ թեմաներով, իրենց անհրաժեշտ ձևակերպումներով։ Հանրաքվեն այնպիսի բան է, որ հայ ժողովուրդը իր ներքին դիսկուրսով պիտի որոշի՝ ինչն է ուզում, հանրաքվե ուզում է, թե չի ուզում, ինչ հարցով և ինչ հարցադրմամբ։ Այս իրավիճակը, երբ Հայաստանին, խոշոր հաշվով, ուզում են հանրաքվե պարտադրել, անընդունելի է։ Ռուսաստանը հանրաքվե է պարտադրում մեզ, այո՛։ Բաց տեքստով ասում է՝ պիտի անեք։ Ի՞նչ է նշանակում՝ հանրաքվե պետք է անել։ Մենք պիտի որոշենք՝ անել, թե չէ, ինչ հարցերով, ինչ հարցերով չանել»։

Քրիստինե Վարդանյանը կարծում է, որ եթե ՀՀ քաղաքացիներին ներկայացվի ԵՄ անդամակցության ամբողջական պատկերը, նրանց մեծամասնությունը դեմ կքվեարկի։

«Ես ինչ կուզենայի Հայաստանի համար, ինչ մոդելը կուզենայի, որ Հայաստանը լիներ Շվեյցարիայի պես, Նորվեգիայի պես, Միացյալ Թագավորության պես՝ տնտեսությամբ, ժողովրդավարական ինստիտուտներով, ամբողջապես համապատասխան ԵՄ շուկաներին։ Ես վստահ եմ, ոչ թե չեմ ուզում ԵՄ անդամ լինել, ես վստահ եմ, որ մի կախարդական փայտիկ ունենանք ու դրա ցանկություն պահենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին մեկ ամիս ապրի Բրյուսելում և ասենք՝ ԵՄ անդամակցությունը նշանակում է սա՝ միգրացիոն քաղաքականությունից մինչև այլ… հետո հետ գանք, ասենք՝ ուզո՞ւմ եք, թե՞ չէ, ես վստահ եմ, որ գերակշիռ մեծամասնությունը ասելու է՝ ոչ։ Այո՛, Հայաստանի քաղաքացին ուզում է ազատ վիզաներ, ուզում է նաև ԵՄ շուկայի հասանելիություն, վստահ եմ՝ ուզում է ժողովրդավարական ինստիտուտներ և այլն»։

Պատգամավորի համոզմամբ, այս պահին Հայաստանը ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին ավելի լավ անվտանգային ու տնտեսական այլընտրանք չունի։

«Մեզ պետք է անվտանգություն, ուժեղ տնտեսություն։ Այս պահին ես ավելի լավ առաջարկ չգիտեմ։ ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից լավ առաջարկ չգիտեմ այս պահի դրությամբ։ Հիմա, եթե Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ-ից դուրս գալուն, ինչի՞ դուրս չի գալիս։ Ես չունեմ իշխանության տվյալները տնտեսության վերաբերյալ… Իմ ունեցած տվյալների հիման վրա, այդ թվում՝ նաև գործող իշխանության օրոք արտաքին առևտրում Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի ունեցած մասնաբաժինը հաշվի առնելով, որը աճող է, ես ասում եմ, որ ԵԱՏՄ-ից հիմա չենք կարող դուրս գալ, դա շքեղություն է տնտեսական առումով, որը կարող է փլուզել մեր տնտեսությունը»։

Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝ նա հավելել է. «Ֆիքսում ենք՝ իմ պատասխանն այն է, որ Հայաստանը, ինչպես աշխարհի երկրների մեծամասնությունը, գրեթե բոլորը, ի վիճակի չեն միայնակ ապահովել անվտանգությունը։ Շատ լավ։ Այստեղ է գալիս հարցը՝ ի՞նչ այլընտրանքներ ունես։ Իմ ունեցած տեղեկություններով, իմ ունեցած տպավորությամբ, իմ կարդացած հայտարարություններով և այլն, ես հիմա ռեալ ավելի լավ առաջարկ, այլընտրանք ՀԱՊԿ-ին չեմ տեսնում՝ թուրքական և ադրբեջանական վտանգը չեզոքացնելու հարցում»։

Վարդանյանը հստակ նշել է, թե որ երկրներն են սպառնալիք Հայաստանի համար։ «Մեր ուժն ասում է՝ «Հայաստան» խմբակցություն, Դաշնակցություն, աշխարհում կա երկու պետություն, որի պետական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության համար սպառնալիք է՝ Ադրբեջան և Թուրքիա։ Մենք դա ֆիքսում ենք։ Իսկ Ռուսաստանն ինձ համար սպառնալիք չի, հավանական, պոտենցիալ դաշնակից է։ Անվտանգային հարցում Ռուսաստանը մեզ համար անվտանգային սպառնալիք չի ներկայացնում»։

Իր խոսքի վերջում պատգամավորը շեշտել է սեփական ուժերին ապավինելու անհրաժեշտությունը։
«Պետք է ապավինել սեփական ուժերին։ Պետք է զարգացնել սեփական բանակը, ուժային կարողությունները, պետք է հզորացնել տնտեսությունը, պետք է կարողանալ դրանով և այլ գործոններով հետաքրքիր լինել արտաքին գործընկերներին՝ հավանական գործընկերներին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան