Կաթողիկոսի գործով դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ կա

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ է առկա։ Քրեական վարույթի քննությունը շարունակվում է, իսկ կարգապահական վարույթը ԲԴԽ-ում կասեցված է՝ մինչև քրեական վարույթի ավարտը։

Նշենք, որ թե՛ կարգապահական գործը, թե՛ քրեական վարույթը վերաբերում են հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելուն կամ հայտարարագրման ենթակա տվյալ թաքցնելուն։

2025-ի մայիսին ԲԴԽ-ն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացել է միջնորդություն՝ Մելիքյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Ըստ կարգապահական գործի՝ դատավորը գրավադրել է հարևանի անվամբ գրանցված բնակարանը, որը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պնդմամբ, պատկանում է Մելիքյանին և վարել աղջկա անվամբ գրանցված, բայց կրկին իրեն պատկանող ավտոմեքենան։ Հանձնաժողովը դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթը ԲԴԽ ուղարկելուն զուգահեռ դիմել էր նաև Դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցով։ Վարույթը նախաձեռնվել էր։ Այս հանգամանքով պայմանավորված՝ ԲԴԽ-ն մինչև քրեական վարույթի ավարտը կասեցրել էր կարգապահական գործի քննությունը։

Այս պահի դրությամբ՝ ԲԴԽ-ն դեռևս չի վերսկսել կարգապահական գործի քննությունը, ինչից կարող ենք եզրակացնել, որ Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը շարունակվում է։ Դատավորների վերաբերյալ քրեական վարույթի տվյալները գաղտնի են պահվում, սակայն ենթադրվում է, որ քրեական վարույթով Մելիքյանը չունի մեղադրյալի կարգավիճակ։ Դատավորներն անձեռնմխելի են, և լիազորությունների կապապցությամբ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց առաջ դատախազը պետք է ստանա ԲԴԽ-ի համաձայնությունը։ Դատախազը մինչև այս պահը ԲԴԽ-ին այս հարցով չի դիմել, ինչից կարելի է եզրահանգել, որ Մելիքյանը քրեական վարույթով մեղադրյալ չէ, սակայն նրա հայտարարագրի վերաբերյալ քրեական վարույթը շարունակվում է։

Նշենք, որ քրեական վարույթի առկայության մասին Factor TV-ն գրել էր 2025-ի մայիսին։ Դատավոր Վահագն Մելիքյանը մեզ հետ զրույցում հաստատել էր, որ գործն իր հայտարարագրին է առնչվում, բայց և հայտնել էր, քննության առարկա գույքն իրեն չի պատկանել։

Արաքս Մամուլյան