Ռուսական մեծ վտանգ կա․ Լավրովն ասաց՝ դիվերսիաների և պետական հեղաշրջումների մեծ փորձ ունենք․ սա սիգնալ է․ Դավիթ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
10.11.2026 | 18:00
ԱՄՆ-ն առաջարկել է փոխել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները՝ տարածքային համաձայնության հասնելու համար․The Economist
10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
Բոլորը

Արտաքին և անվտանգության քաղաքականության երևանյան կենտրոնի համահիմնադիր և հետազոտող Դավիթ Պետրոսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպման օրակարգին, հայ-ռուսական հարաբերությունների առանցքային խնդիրներին և Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման գործընթացին։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներին՝ Դավիթ Պետրոսյանը որպես հրատապ հարց առանձնացրեց «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի կոնցեսիայի հարցը։

«Իմ կարծիքով, կոնցեսիան այն հատվածն է, որտեղ եթե կողմերը չկարողանան համաձայնության հանգել… Կոնցեսիայի հարցը շատ կոնկրետ է, ու Հայաստանը հենց այս պահին պետք է որոշում կայացնի, որովհետև դա արդեն միայն երկկողմ մակարդակի հարց չէ, դա պայմանավորված է Հայաստանի այլ գործընկերների հետ պայմանավորվածություններ հասնելու, պայմանավորվածություններ պահելու և իրականում գործունակ գործընկեր համարվելու հետ կապված։ Շատ կոնկրետ է՝ Նախիջևանից երբ որ դուրս եկավ երկաթուղային գիծը, ինչպես պետք է գնա»։

Հետազոտողի համոզմամբ, անվտանգային գործընկերներին դիվերսիֆիկացնելու Հայաստանի փորձերը լիովին օրինաչափ են՝ պայմանավորված վերջին տարիների իրադարձություններով։

«Հայաստանի դեպքը Ռուսաստանի հետ կապված, Հայաստանի փորձերը դիվերսիֆիկացնելու իր գործընկերներին, հատկապես անվտանգային առումով, այս հատվածով Հայաստանի քայլերն ավելի քան լեգիտիմ են։ Ինչո՞ւ։ Տեղի ունեցավ 44-օրյա պատերազմ, տեղի ունեցավ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիա, տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը։ Հայկական իշխանությունը բարձր մակարդակով հայտարարել է, որ ընդհուպ մինչև 2023 թվական ամեն ինչ փորձել են համաձայնեցնել Ռուսաստանի հետ։ Ամեն ինչի հետ կապված նախ փորձել ենք հասկանալ ռուսական մոտեցումը, եթե տեսել են, որ չի ստացվում՝ ուղղակի վտանգի մեջ ենք, նոր փորձել ենք գտնել այլ տարբերակներ»։

Պետրոսյանը նշում է, որ չնայած ռուսական կողմից բխող վտանգները մեծ են, սակայն Մոսկվայի հիմնական լծակը մնում է Հայաստանի ներքաղաքական դաշտի վրա ազդեցությունը։

«Կա՞ ռուսական վտանգ այս ընթացքում։ Շատ մեծ է, ու դա հենց ռուսական այն լծակներն են, որ իրենք մեզ վրա ունեն։ Իմ կարծիքով, Ռուսաստանի հիմնական լծակներից մեկը Հայաստանում մնում է հենց ներքաղաքական դաշտը։ Այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը Հայաստանում ունի գործունյա քաղաքական կուսակցություններ, որոնք եթե, օրինակ, եկան իշխանության, այս բոլոր համագործակցային փաթեթների հետ կապված իրենք են որոշում կայացնելու։ Իրենք դաշտը պահում են զբաղված։ Եվ երբ որ այս ուժերը սկսում են գնալ, դաշտ է ազատվում, իսկ այդ դաշտը կարող է լցվել այնպիսի ուժերով, որոնք ընդհանրապես այս տրամաբանության մեջ չեն տեղավորվում»։

Ըստ Դավիթ Պետրոսյանի՝Հայաստանի իշխանությունն արդեն իսկ գնացել է զիջման՝ թույլ տալով ռուսամետ ուժերի մուտքը խորհրդարան, ինչը բանակցային գործընթացի մաս է։

«Ինչպե՞ս հայկական իշխանությունը գնաց զիջման. չխանգարեց, որ այդ ուժերը մասնակցեն ընտրություններին։ Այո՛, եղան ձայնագրություններ, շատ-շատ, տպավորություն կար, թե էլ ինչ պետք է անել, որ արգելվի տվյալ ուժի մասնակցությունը։ Դա չեղավ։ Այդ ուժերը այժմ կուսակցություն ունեն, իրենցից մեկը Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահն է, տիրապետում են գաղտնի տեղեկատվության և ազդում են որոշումների ընդունման վրա։ Սա մի զիջում էր, որ մենք արդեն արել ենք։ Բայց նաև հայկական կողմը, որ ամբողջովին չկորցնի իր ռեսուրսը, իր լծակները պահպանում է՝ այդ նույն լիդերներին այսպես անազատությունից զրկելով։ Այսինքն, այնպես չի, որ Հայաստանը ռուսական կողմի առաջարկը մերժել է, բայց այնպես էլ չէ, որ ամբողջովին է իրականացրել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան