«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին

Լուրեր

01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
Բոլորը

Երևանի «Նոայի» զարգացման տնօրեն Աննա Օհանյանը դատական հայց է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի դեմ, տեղեկանում ենք DataLex դատական տեղեկատվական համակարգից:

Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել հայցը, որով Աննա Օհանյանը պահանջում է անվավեր ճանաչել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի՝ 2026 թվականի հունիսի 27-ի «2026/27 մրցաշրջանի ՀՖՖ պրոֆեսիոնալ ֆուտբոլային մրցումների անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» որոշումը։

Նոր կանոնակարգով հաստատվել էր Հայաստանի առաջնությունում լեգեոնականների նոր սահմանափակումը։ Դրա համաձայն՝ ակումբները մրցաշրջանի հայտացուցակում կարող են ընդգրկել առավելագույնը 15 օտարերկրյա ֆուտբոլիստի՝ հաշվի առնելով առաջին և երկրորդ թիմերը։

Աննա Օհանյանը նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի անդամ է:

Դավիթ Եղիազարյան