ԻՊԱՍ-ը ՄԱԿ-ին ներկայացրել է Ադրբեջանի կրթական համակարգում հայատյացության վերաբերյալ զեկույց

Լուրեր

05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
Բոլորը

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ներկայացրել է դիրքորոշում, որում անդրադարձել է Ադրբեջանի կրթական համակարգում հայատյացության դրսևորումներին։ Փաստաթղթում նշվում է, որ հակահայկական կարծրատիպերը տարածվում են դպրոցական դասագրքերի, մանկական գրականության, հայրենասիրական կրթության ծրագրերի, հիշատակի միջոցառումների և բուհական ծրագրերի միջոցով։

««Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» (ԻՊԱՍ) ՀԿ-ն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին է ներկայացրել դիրքորոշում՝ Մարդու իրավունքների խորհրդի «Կրթությունը որպես ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և դրանց հետ կապված անհանդուրժողականության կանխարգելման գործիք» 57/24 բանաձևի շրջանակում զեկույցի պատրաստման համար։

Փաստաթղթում ներկայացվել է, թե ինչպես է հայատյացությունը համակարգված կերպով ներառվել Ադրբեջանի կրթական համակարգում, ներառյալ՝ դպրոցական դասագրքերը, մանկական գրականությունը, հայրենասիրական կրթության ծրագրերը, հիշատակի միջոցառումները և համալսարանական ուսումնական ծրագրերը։

Զեկույցում ներկայացված փաստերը հիմնավորում են, որ կրթությունը Ադրբեջանում վերածվել է հայերի նկատմամբ ռասայական կարծրատիպերը համակարգված կերպով տարածելու, հավաքական թշնամի կերտելու և թշնամանքը նորմալացնելու միջոցի՝ դառնալով գործիք, որի միջոցով ռասիզմը հաստատվում և վերարտադրվում է սերնդեսերունդ։

Ներկայացված փաստաթուղթը, միաժամանակ, ուշադրություն է հրավիրում կրթական համակարգերի պատասխանատվության վրա՝ խթանելու հավասարությունը, մարդկային արժանապատվությունը, միջմշակութային փոխըմբռնումը և խաղաղ համակեցությունը, մասնավորապես՝ հակամարտությունից դուրս եկող հասարակություններում»,- ասված է հաղորդագրությունում։