«Զվարթնոց» օդանավակայանում կներդրվեն առանց սահմանապահի միջամտության սահմանը հատելու e-gate համակարգեր

Լուրեր

21.10.2026 | 15:21
France Football-ն ընտրում է «Բոլոր ժամանակների Ոսկե գնդակի» դափնեկրին
21.10.2026 | 15:10
ՀՀ-ն դիմել է ԵՏՀ-ին՝ ընդդեմ Ռուսաստանի // TRIPP-ի շրջանակում երկաթուղին կանգառներ կունենա․ ԼՈԻՐԵՐ
21.10.2026 | 15:03
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 15:02
Կոնգոյում Էբոլայից մահացել է 4602 մարդ․ Հայաստանում տարածման ռիսկը գնահատվում է ցածր․ ՀՎԿԱԿ
21.10.2026 | 14:53
«Վայ էդ քաղաքական ուժին, որ մտածում է՝ իր անվտանգության սպառնալիքը մոլորված հովիվն է»․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:45
Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձից հետո Կրեմլը զգուշացրել է Գերմանիային, որ դա վերջին հարձակումը չէ․ WSJ
21.10.2026 | 14:37
Խվիչա Կվարացխելիան ծանր վնասվածք է ստացել
21.10.2026 | 14:28
Զախարովան անդրադարձել է ՀԱԷԿ-ի անվտանգությունը կասկածի դնող հրապարակումներին
21.10.2026 | 14:20
Նիգերիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
21.10.2026 | 14:11
Մեր վզին փաթաթում եք վավերացման պարտավորություն․ Արեգա Հովսեփյանը՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:02
Հայաստանի ներկայացուցիչը Պոդգորիցայում մասնակցել է Եվրոպա-Ասիա զբոսաշրջային համաժողովին
21.10.2026 | 13:53
Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
21.10.2026 | 13:51
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
21.10.2026 | 13:43
Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Զվարթնոց» օդանավակայանում նախապատրաստվում է e-gate ավտոմատացված համակարգերի ներդրումը, որոնք կենսաչափական անձնագրի սքանավորմամբ հնարավորություն կտան սահմանը հատել առանց սահմանապահի անմիջական միջամտության։ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ծանոթացել է համակարգերի տեղակայման ու գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներին։

«Օգոստոսի 17-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Դավիթ Սանամյանի հետ այցելել է «Զվարթնոց» օդանավակայան՝ ծանոթանալու e-gate ավտոմատացված համակարգերի ներդրման նախապատրաստական աշխատանքներին։

Նախարարին են ներկայացվել e-gate համակարգերի տեղակայման, գործարկման և սպասարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքային լուծումները։

Կենսաչափական անձնագրերի կիրառմանը զուգահեռ Հայաստանի սահմանային անցակետերում նախատեսվում է ներդնել e-gate (էլեկտրոնային անցակետ) ավտոմատացված համակարգեր:

e-gate-ն ինքնաշխատ և անկոնտակտ սահմանային անցման համակարգ է, որը հնարավորություն կտա առանց սահմանապահի միջամտության անձնագրի սքանավորմամբ արագ հատել սահմանը, ավտոմատ իրականացնել անձի նույնականացում, արագացնել սահմանային հսկողությունը և կրճատել սպասման ժամանակը:

Քննարկվել են նաև համակարգերի ներդրման փուլերի, աշխատանքների կազմակերպման, e-gate համակարգերի արդյունավետ և անխափան գործարկման համար անհրաժեշտ պայմանների ապահովման վերաբերյալ հարցեր։

ՆԳ նախարարը նույն օրը Երևանի մոլերից մեկում ծանոթացել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության՝ ավարտական փուլում գտնվող գրասենյակի շինարարական աշխատանքների ու տեխնիկական վերազինման գործընթացին։

Ընդգծվել է շինաշխատանքների որակական ստանդարտների պահպանումն ու սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։

Հետագա արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ նախարարը լրացուցիչ հանձնարարականներ է տվել։

«ՀայՓաս» ընկերության կողմից կառուցվող գրասենյակների նախագծային և լոգիստիկ լուծումները հիմնված են «մեկ պատուհանի» սկզբունքի վրա, ինչը թույլ կտա նվազեցնել հերթերն ու կուտակումները, վարչարարական բարդությունները և զգալիորեն խնայել քաղաքացիների ժամանակը»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։