RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայում հաջորդ մենամարտը կանցկացնի ամերիկացի Դիլոն Դենիսի հետ, հաղորդում է RAF-ի մամուլի ծառայությունը:
Մարտիկները կհանդիպեն հոկտեմբերի 3-ին Լաս Վեգասում կայանալիք RAF 14 մրցաշարում:
32-ամյա Դիլոն Դենիսը խառը մենամարտերի աշխարհում հայտնի է որպես UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի ընկեր։
28-ամյա Արման Ծառուկյանը RAF-ում անցկացրել է 8 մենամարտ, տարել 7 հաղթանակ ու կրել 1 պարտություն: 7 անընդմեջ հաղթանակից հետո հայ մարտիկը նախորդ մենամարտում պարտվել էր UFC-ի նախկին մարտիկ, 38-ամյա ամերիկացի Քոլբի Քովինգթոնին։

