Ես չեմ ուզում, որ մարդիկ փռվեն ասֆալտին կամ տրվեն պատերին մի մարդու կամքով․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 15:32
Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի ակումբային գավաթին
20.10.2026 | 15:21
Հարավային Կորեան դեսպանից հետո Ուկրաինայից հետ է կանչում նաև դիվանագետների մի մասին
20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Բաբաջանյանը:

– ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Հայաստանի խնդրանքով չեղարկվել է դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է առաջարկել հետաձգել գագաթնաժողովը: Ի դեպ՝  Յուրի Ուշակովի հայտարարությունից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամլո խոսնակն էր հայտարարել, թե Հայաստանը հանդես չի եկել ՀԱՊԿ–ի դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովը հետաձգելու առաջարկով, և ամեն ինչ եղել է այնպես, ինչպես վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է: Նույն տեղեկությունը նման նուրբ տարբերությամբ հրապարակելու պատճառը ո՞րն է:

– Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ում ծագած խնդիրը կարող էր այնպիսի զարգացում ստանալ, որն ազդեր ընտրությունների արդյունքների վրա: Դրան կարող էին օգնել ՀԱՊԿ-ում մեզ համար խնդիր առաջացնող երկրները: Բելառուսի և Ղազախստանի նախագահները, վստահ եմ, հիացած չեն Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումներով և արտահերթ խորհրդարանական ընտրություններում հնարավոր հաղթանակով: Չի բացառվում, որ նրանք տանդեմով հանդես գային և փորձեին անուղղակիորեն ազդել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա: Գուցե շատ ճիշտ է վարվել հայկական կողմը՝ խնդրելով հետաձգել գագաթնաժողովը: Եվ ընտրություններից հետո Հայաստանն ավելի թեթևացած, ավելի անկաշկանդ, այլևս ընտրված խորհրդարանի, ձևավորված իշխանության պայմաններում կմասնակցի այդ գագաթնաժողովին:

– Յուրի Ուշակովի այդ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանին ուղղված աջակցություն չէ՞ արդյոք: Կրեմլից եկող նման հայտարարությունները ներքաղաքական դաշտում մեկնաբանվել են որպես աջակցություն այն ուժին, որին ուղղված են եղել:

– Ընդհանրապես, ես կարծում եմ, որ վերջին ամիսներին ՌԴ-ն «ֆորա» է տվել Հայաստանի իշխանություններին և անձամբ Նիկոլ Փաշինյանին՝ արագորեն ձևավորելու իր ցանկալի իշխանությունը և վերջապես լծվելու ռեալ պոլիտիկին՝ թե՛ Արցախի, թե՛ ՌԴ-ի հետ հարաբերությունների ուղղությամբ: Իսկ այդտեղ ահռելի աշխատանք կա անելու: Այդ իմաստով ես նաև մեր դերակատարությունն եմ կարևորում՝ ՀԱՊԿ-ում առաջացած այս ճգնաժամի լուծման ուղիներ գտնելու համար: Միաժամանակ, պետք է խորացնել երկկողմ հարաբերությունները ՌԴ-ի հետ, գտնել գործընկերներ ՀԱՊԿ շրջանակներից դուրս: Սա ինչ-որ իմաստով վերջին ամիսներին միջազգային հանրության կողմից տրված «ֆորայի» արխայնության զգացողություններ են:

– Դա լա՞վ է, թե՞ վատ:

– Վատ է: Ես տեսնում եմ, որ այն թիմը, որն իշխանությանն է, այն անձինք, որոնք խորհրդարան են գալիս, ոչ խորությամբ են պատկերացնում երկրի առաջ ծառացած խնդիրները:

– Նախորդ խորհրդարանում «Ելք» խմբակցությունը, որի մաս էր կազմում նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ԵՏՄ-ից դուրս գալու նախագիծ էր ներկայացրել: Եթե անցնեք խորհրդարան, չսպասե՞նք, որ նման նախագիծ կներկայացնեք:

– Ես չեմ կարծում, որ մենք այդպիսի առաջնահերթություն ունենք: Ես կարծում եմ, որ արտաքին քաղաքական գետնի վրա այսօր շատ ավելի լուրջ մարտահրավերներ կան՝ կապված անվտանգության, Արցախի հակամարտության հետ կապված:

– «Լուսավոր Հայաստան»-ից Ձեր գործընկերները հայտարարել են, որ լինելու են իշխանությունների հակակշիռը, զսպաշապիկը: Ի՞նչ քայլեր եք նկատել գործող իշխանությունների կողմից, որոնք զսպելու կարիք ունեն:

– Շատ վերապահումներ ունեմ որոշ բացթողումների համար: Եթե մեզ հաջողվի լինել ԱԺ-ում, ես կուզեմ իմանալ, թե ինչ չափանիշներ են գործել առանձին մարզպետների, նախարարների նշանակման դեպքում: Կամ եթե մենք բոլորին պիտի փռենք ասֆալտներին և պատերին տանք, պիտի հասկանանք, թե ի՞նչ կանոնի համաձայն ենք դա անում: Ես չեմ ուզում, որ մարդիկ պառկեն ասֆալտին մի մարդու կամքով ու ցանկությամբ: Ես ուզում եմ, որ լինի հավասար ռեժիմ, որին կենթարկվեն բոլորը, այդ թվում՝ վարչապետը:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 

Արմինե Ավետյան