Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե տեղյակ չի եղել ՊՆ 0038 գաղտնի հրամանից․ Արամ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի կալանքի գործով այսօրվա նիստում քննարկվել է նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ ապացույցների թույլատրելիությունը կալանքը թույլատրելու հարցում։ Այս մասին ընդմիջմանը հայտարարեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Արդյոք կալանքը կարո՞ղ է կիրառվել ինչ-որ նյութերի հիման վրա, որոնք չեն համապատասխանում ապացույցի՝ օրենքով նախատեսված պարամետրերին։

Քոչարյանի պաշտպանները միջնորդում են Վերաքննիչ քրեական դատարանին, որ վերջինս դիմի Սահմանադրական դատարան՝ պարզելու, արդյոք սահմանադրական են 2008 թվականի Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 107 և 135-րդ հոդվածները։

Քոչարյանի պաշտպանները սահմանադրական կարգի տապալումը դիտարկում են իշխանության յուրացման լույսի ներքո։ Ըստ Արամ Օրբելյանի՝ 2008 թվականի Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածում էլ այդպես է ներկայացված. «2009 թվականին օրենսգրքի փոփոխության նպատակի հիմքում դրված է այն հանգամանքը, որ այս սահմանումը չի համապատասխանում իրավական որոշակիությանը։ Հիմա դատարանը կքննարկի և կհասկանա՝ արդյոք պե՞տք է դիմի Սահմանադրական դատարան, թե՝ ոչ»։

Եթե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի 300 և 300.1 հոդվածները, ըստ Արամ Օրբելյանի, դա հիմք է լինելու, որ մեղադրվող բոլոր անձինք կարողանան նոր երևան եկած հանգամանքների հիմքով հասնել իրենց գործերի վերանայմանը։

Մինչ միջնորդությունների ներկայացումը, Ռոբերտ Քոչարյանը դատարանում խոսել է։ Նա ասել է, թե ինքը ծանոթ չէ ՊՆ գաղտնի 0038 հրամանի տեքստի պարունակությանը։«Նախարարները որպես այդպիսին հրամանները չեն ուղարկում նախագահին, չի ընթերցում, որովհետև եթե բոլոր նախարարներն իրենց բոլոր հրամաններն ուղարկեն նախագահին ընթերցման և համաձայնեցման, նախագահը ուրիշ որևէ գործառույթ չի կարողանա իրականացնել»,- հայտարարեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Հարց հնչեց՝ տարօրինակ չէ՞, որ Քոչարյանը չի իմացել ՊՆ գաղտնի 0038 հրամանի մասին, այն դեպքում, երբ ինքը Հայաստանի Գերագույն գլխավոր հրամանատարն էր, Օրբելյանը հակիրճ պատասխանեց. «Չէ, տարօրինակ չէ»։

Հայտարարելով, թե ինքը տեղյակ չի եղել ՊՆ 0038 հրամանի մասին, ստացվում է՝ Քոչարյանը պատասխանատվությունը բարդում է Միքայել Հարությունյանի վրա, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Ոչ մեկի վրա ոչ մի բարդման գործընթաց տեղի չի ունենում։ Ես չնշեցի, թե այդ հրամանը օրինական է կամ ապօրինի, ես նշեցի, որ երբ գործի քննությունը կլինի, հրամանը կբացահայտվի, նախադրյալները՝ ինչո՞ւ է ընդունվել, ինչ պայմաններում, և այլ հարցեր կպարզաբանվեն, նոր դրանից հետո կկարողանանք հետևություններ անել»։

Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան ցույցը խաղաղ չի եղել, և իրենց այդ միտքը հիմնավորելու համար դատարան են ներկայացրել տեսանյութ, որում իբր երևում է՝ ինչպես է անձը դուրս գալիս մեքենայի հետևից ու կրակում։ Ըստ Օրբելյանի՝ մեծ մանիպուլյացիա է տեղի ունենում, երբ ասվում է, թե ցույցը խաղաղ է եղել։

«Ցույցը խաղաղ չի եղել։ Դա հաստատված է բազմաթիվ քրեական գործերով։ Որպեսզի հարց չբարձրանա, որ այդ քրեական գործերը սարքված են, նշեմ, որ դրանց մի մասը արագացված դատաքննությամբ է՝ մարդիկ ընդունել են (նկատի ունի՝ ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը, խմբ.)։ Էն փաստը, որ այդ գործերով Եվրադատարանը տվել է որոշումներ և վերաբացվում են, չի բացառում, որ այս գործն էլ կգնա ՄԻԵԴ և կվերաբացվի»։

Ըստ Արամ Օրբելյանի՝ 0038 հրամանը որևէ առնչություն չունի Մարտի 1-ի երեկոյան տեղի ունեցածի հետ. «Փորձ է կատարվում փետրվարի 23-ի խորհրդակցությունը կապել Մարտի 1-ի և դրան հաջորդող գործընթացների հետ։ Դրանք իրարից անկախ գործընթացներ են»։

Արամ Օրբելյանը հավանական է համարում, որ այս կամ արդեն հաջորդ նիստին դատարանը որոշում կայացնի՝ արդյոք Քոչարյանը կալանավորվելո՞ւ է, թե՝ ոչ։  Ըստ փաստաբանի դա կախված է Սահմանադրական դատարան դիմելու իրենց ներկայացրած միջնորդությունների ճակատագրից։ Այսինքն՝ դատարանը պետք է մերժի միջնորդությունները, որպեսզի նշված ժամկետում ավարտվի կալանքի հարցի քննարկումը։