Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ազգային ժողովի նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Էդգար Ղազարյանն անդրադարձել է խորհրդարանի ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուի առաջադրմանը և պատգամավորների հարցադրումներին։

Էդգար Ղազարյանը հստակեցրել է, որ իրենց խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել Արամ Վարդևանյանի թեկնածությունը։ Նա նկատել է, որ դահլիճում ընկալման խնդիր է առաջացել, քանի որ հիմնական հարցերը վերաբերում են իրեն, մինչդեռ իր թեկնածությունը չի առաջադրվել։ 

«Ես որ խնդրեմ ձեզ՝ դուք կարո՞ղ եք մի քիչ ավելի հստակ ձեր խոսքում ընդգծել, որ այս անգամ առաջադրվել է Արամ Վարդևանյանի թեկնածությունը»,- դիմելով ընդդիամդիր խմաբկցության քարտուղար Տիգրան Աբրահամյանին՝ ասել է Ղազարյանը։

Անդրադառնալով իշխող խմբակցության պատգամավորների կողմից իրեն ուղղված քննադատություններին (մասնավորապես՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» թեմայով), Ղազարյանը նշել է, որ հետևում է անդրադարձներին։ Նա խնդրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարությանը տեղյակ պահել, թե քանի պատգամավոր է բարձրացրել այդ հարցը։

«Պատասխանը պատրաստ է, դուք դա կստանաք և կվայելեք»,- հայտարարել է Էդգար Ղազարյանը՝ ակնարկելով առաջիկայում սպասվող պարզաբանման մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան