Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը

Լուրեր

21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Ամերիաբանկի Investor’s Day հերթական միջոցառման շրջանակում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի կապիտալի շուկաների զարգացումները, ներկայացվել միտումներն ու ներդրումային հնարավորությունները:

«Մի բան է, երբ դու ինքնուրույն ես հետազոտություն անում, որոշում, թե որ արժեթուղթն առնես, երբ առնես, մի բան է, երբ ինչ-որ տեղ քեզ այդ ամենը խտացված մատուցում են և մատուցում են պրոֆեսիոնալները»,- ասաց միջոցառման մասնակիցներից Նարեկ Ասպատուրյանը։

Investor’s Day-ն Ամերիաբանկի նախաձեռնած ամենամսյա միջոցառումների շարք է, որի նպատակն է՝ միավորել ներդրումներով հետաքրքրված մարդկանց, նպաստել փորձի փոխանակմանն ու ներդրումային մշակույթի զարգացմանը Հայաստանում։ Առաջին հանդիպումը կայացել է 2025 թվականի սեպտեմբերին, իսկ 11-րդ Investor’s Day միջոցառման ընթացքում ոչ միայն ամփոփել են կապիտալի շուկաների կատարողականները, այլև խոսել Ամերիաբանկի ներդրումային խորհրդատվական թիմի կողմից մշակվող պատրաստի պորտֆելների ու ներդրումային գաղափարների մասին:  

«Ունենք 20-ից ավելի ներդրումային գաղափարներ։ Մեծ մասը բավականին դրական կատարողական է ունեցել: Կան ներդրումային գաղափարներ, որոնք մեկ տարվա ընթացքում 100%-ից ավելի կատարողական են ունեցել։ Մենք նկատել ենք, որ ներդրումային գաղափարները նպաստել են, որ մեր հարթակն ավելի շատ մարդ սկսի օգտագործել, հետաքրքրվել, մտնել կարդալ և, իհարկե, վերջում ներդրումներ կատարել»,- նշեց Ամերիաբանկի ֆինանսական շուկաների գլխավոր վերլուծաբան Գուրգեն Այվազյանը։

Մասնակիցների խոսքով՝ Investor’s Day միջոցառման շրջանակում հանդիպումները ոչ միայն նոր գիտելիքներ են տալիս, այլև օգնում են ավելի վստահ կողմնորոշվել ներդրումների աշխարհում։ 

«Մասնակցել եմ գրեթե բոլոր Investor’s Day միջոցառումներին: Ամեն անգամ նոր գիտելիքներ եմ ձեռք բերում, հասկանում եմ, թե ինչ չգիտեմ, ինչի վրա է պետք կենտրոնանալ և ընդհանուր շատ դրական տպավորություններով, նոր մտքերով, գաղափարներով դուրս եմ գալիս»,- ընդգծեց մասնակից Ջեմմա Կարապետյանը։

Շուրջ 50 ֆինանսական շուկաների ավելի քան 70 հազար արժեթուղթ, այդ թվում՝ եվրոբոնդեր, հնարավոր է ձեռք բերել Ամերիաբանկի ներդրումային հարթակով՝ MyInvest-ով։ Միջոցառման շրջանակում ներկայացվեց նաև MyInvest-ի նոր՝ պարբերական ներդրումներ անելու հնարավորությունը։ Նոր գործիքի միջոցով կարելի է ներդրումներն իրականացնել ավտոմատ եղանակով, նախընտրած արժեթղթերում, ցանկացած գումարի չափով և ավելի ցածր միջնորդավճարով․ մեկ ԱՄՆ դոլար՝ նախկին հինգի փոխարեն։

Ամերիաբանկի ներկայացուցիչների խոսքով՝ պարբերական ներդրումները կարող են օգնել նաև շուկայի տատանումների պայմաններում։ 

MyInvest հարթակում գործում է MyInvest Academy-ն՝ ներդրումներով հետաքրքրվողների համար նախատեսված անվճար հայալեզու կրթական բաժինը, որը հնարավորություն է տալիս քայլ առ քայլ ծանոթանալ ներդրումների հիմունքներին՝ պարտատոմսերից և բաժնետոմսերից մինչև ներդրումային ֆոնդեր, ոսկի և նավթ։ 

Investor’s day միջոցառումները տեղի են ունենում յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի, մասնակցությունն անվճար է՝ նախնական գրանցումով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան