Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
Քաղաքականություն
04.08.2026 | 18:06
Շնորհավորում եմ Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան։
«Մաղթում եմ նախարար Միրզոյանին հաջողություններ՝ իր գործը շարունակելու և Հայաստանի ժողովրդին ծառայելու համար։ Ես անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Ուկրաինա-Հայաստան հարաբերությունները հետագայում ամրապնդելու, երկխոսությունը խորացնելու և մեր ավելի լայն տարածաշրջանում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը խթանելու համար»,- գրել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

