Մայր Աթոռի նկարիչը Հովիկ Աբովյանին լուսապսակով էր նկարել․ ասաց՝ ուզում էի անակնկալ անել․ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանը հակադարձել է ընդդիմության երկօրյա քննադատություններին։ Բանախոսը պնդել է, որ իր թեկնածության վերաբերյալ բովանդակային հակափաստարկներ չկան, և ընդդիմադիրները պարզապես «վախենում են» իրենից։

Կոնջորյանը հայտարարել է, որ ընդդիմադիր պատգամավորները տարիներ շարունակ խուսափել են իր հետ բանավեճից։ 

«Հինգ տարի շարունակ… դուք դահլիճից փախել եք, ժողովո՛ւրդ։ Ձեր մի մասը ինձ ասել է՝ «պարո՛ն, գնանք ծխենք էլի»… վախեցել եք»,- ասել է նա։

Անդրադառնալով կնոջ պաշտոնավարման վերաբերյալ քննադատություններին՝ Կոնջորյանը ներկայացրել է թվային տվյալներ․ «Իմ կնոջ կառավարման ժամանակաշրջանում «Հայփոստը» վճարել է պետությանը 1 միլիարդ դրամի դիվիդենդ… սա Հայկ Կոնջորյանի կնոջ աշխատանքի արդյունավետությունն է»։ 

Իր տան վերաբերյալ շահարկումներին ի պատասխան՝ Կոնջորյանը հրապարակային առաջարկ է արել Աննա Գրիգորյանին. «Վաճառե՛ք այդ տունը 75 միլիոնով, հենա 20 միլիոնը տալիս եմ ձեզ, տարե՛ք այն կեղծ սնանկացման թեման գնացեք փակեք»։ 

Նա հիշեցրել է Սեյրան Օհանյանի՝ Սևանի ափին գտնվող ապօրինի դղյակի պատմությունը. «Դուք զինվորներին ձեր տներում պահակություն անողներ եք»։

Ելույթի ամենատպավորիչ հատվածը վերաբերում էր նախկին մարզպետ Հովիկ Աբովյանին։ Կոնջորյանը պատմել է, որ Կողբի եկեղեցում «Խորհրդավոր ընթրիքի» նկարի մեջ նկարիչը պատկերել է նաև մարզպետին՝ լուսապսակով։ 

«Լրագրողը զանգում է նկարչին… ասում է՝ «ուզում էի անակնկալ մատուցել»։ Բախտներս բերել է, որ շատ հեռու չի գնացել, թե չէ Քրիստոսի տեղը պատկերացնում եմ՝ ինչ անակնկալ էր մատուցելու»,- հեգնել է պատգամավորը։

Եզրափակելով խոսքը՝ Հայկ Կոնջորյանը շեշտել է, որ իր կնոջ աշխատավարձը քննարկողները իրականում կրում են 200 միլիոն դոլարի թալանի պատասխանատվությունը և խոստացել է «Հայաստան» դաշինքի համար ապահովել «հաճելի ժամանց»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան