Մեծ բանավեճից առաջ Հ1-ում թեժ քննարկում է եղել. ինչու է փոխվել հաղորդավարներից մեկը

Լուրեր

20.08.2026 | 10:17
COP17-ի կազմակերպչական կոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և ենթակառուցվածքների նախապատրաստումը
20.08.2026 | 10:15
Մեսին ԱԱ-2026-ից հետո առաջին գոլն է խփել MLS-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 10:05
Կիևին ռուսական զանգվածային հարվածի հետևանքով 12 զոհ և 33 վիրավոր կա
20.08.2026 | 10:00
ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում են հանձնաժողովների նախագահներին. ՈՒՂԻՂ
20.08.2026 | 09:55
Բացառել եկեղեցին «հիբրիդային պայքարի հենակետ» դարձնելու փորձերը, ընտրել նոր կաթողիկոս. ՀՀ կառավարության ծրագիրը
20.08.2026 | 09:50
Ճամբարակի ճանապարհին «Գազ-53»-ը վրաերթի է ենթարկել զինծառայողների․ մեկը մահացել է
20.08.2026 | 09:40
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
20.08.2026 | 09:29
Շանհայի կազմակերպությանն անդամակցության քայլեր, ԵՄ-ի հետ ինտեգրման խորացում. ինչ է խոստանում Փաշինյանի կառավարությունն առաջիկա 5 տարում
19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
Բոլորը

Դեկտեմբերի 5-ին՝ երեկոյան 21:40-ին, «Հանրային» հեռուստաընկերության եթերում տեղի է ունենալու քաղաքական բանավեճ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համամասնական ցուցակը գլխավորող թեկնածուների միջև: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Հ1-ի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ բոլոր 11 քաղաքական ուժերի թեկնածուներն էլ հաստատել են իրենց մասնակցությունը: Բանավեճը լինելու է ուղիղ եթերում: Այն վարելու են «Խաղի կանոններ» հաղորդման վարող Արմեն Դուլյանն ու Հ1-ի մեկնաբան Քրիստինե Մելքոնյանը:

Ի դեպ, տեղեկացանք, որ հաղորդավարների ընտրությունը հարթ չի ընթացել: Ի սկզբանե որոշված է եղել, որ բանավեճը վարելու են Արմեն Դուլյանն ու վերջերս «Կենտրոնից» Հ1 տեղափոխված Պետրոս Ղազարյանը: Սակայն բանավիճող կողմերից ոմանք այնքան էլ հակված չեն եղել Ղազարյանի հետ աշխատել:

Պետրոս Ղազարյանը մեզ հետ զրույցում ևս չհերքեց տեղեկությունները, որ ինքը պետք է վարեր, բայց հետո որոշվել է, որ իրեն փոխարինի Քրիստինե Մելքոնյանը: Ղազարյանը, սակայն, հաղորդավարների փոփոխության այլ պատճառ նշեց. «Ես երկու հաղորդում արդեն վարում են, չեմ կարող այդքան ծանրաբեռնվել: Հաղորդավարի փոփոխությունը վերջին օրը չի որոշվել, դա որոշվել է բանավեճի առաջին օրը: Մենք ծրագրի շնորհանդես ենք արել և մեր լուրերով ցույց ենք տվել»:

Արձագանքելով տեղեկություններին, թե քաղաքական որոշ գործիչներ չեն ցանկացել, որ ինքը վարի բանավեճը՝ Ղազարյանն ասաց. «Զանգեք այդ քաղաքական գործիչներին: Դրանք հիմար տեղեկություններ են, այդ որոշումն ընդունել ենք մենք: Այդպես որ լինի ես՝ ամեն օր բանավեճ եմ վարում»: