Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լեհաստանի առաջնության երկրորդ տուրում «Լեգիան» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով հաղթել է «Զագլեմբեին»։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը դաշտի տերերի կազմում փոխարինման է մտել 58-րդ րոպեին, իսկ ավելացված ժամանակում գոլային փոխանցում է կատարել է լեհ հարձակվող Ռաֆալ Ադամսկիին:
Դա 27-ամյա հայ ֆուտբոլիստի առաջին արդյունավետ գործողությունն էր նոր մրցաշրջանում:
«Լեգիան» երկրորդ տուրից հետո 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

