Պուտինի ասածը ՀՀ ինքնիշխանության բացակայության մասին է․ ո՞նց կարող է այլ երկրի ղեկավար մտածել՝ ՀՀ-ում հանրաքվե պիտի լինի․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Էդգար Ղազարյանը, խոսելով նոր խորհրդարանում իրենց ուժի գործունեության մասին, հայտարարել է, որ չի վախենում հետապնդումներից և շարունակելու է 2018 թվականի իրադարձությունները որակել «թուրք-ադրբեջանական հեղափոխություն»։ Factor TV-ի հետ զրույցում նա ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումները որակել է թուլության և խուճապի դրսևորում։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու դաշինքը դեռևս չի հրապարակում ԱԺ փոխնախագահի և հանձնաժողովների նախագահների պաշտոնների իրենց թեկնածուներին, Ղազարյանը նշել է, որ իրենք առաջնորդվում են օրենքով։ ««Ուժեղ Հայաստան» անվանումով խմբակցություն ձևավորվելու է օգոստոսի 2-ին, և խմբակցությունը կորոշի, թե Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրի, թե ոչ»,- ասել է նա՝ հավելելով, որ անձամբ ինքը նման հավակնություններ չունի։ «Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակը ինձ լիովին բավարար է իմ առաքելությունը և իմ առջև դրված խնդիրները լուծելու համար»։

Ղազարյանը «անհիմն տեսակետներ» է որակել այն քննադատությունները, թե իրենց քաղաքական ուժը ոչ թե գաղափարական է, այլ ստեղծվել է գործարար Սամվել Կարապետյանի կապիտալի շուրջ, հետևաբար՝ մեծ ռիսկ կա, որ այն կփլուզվի և իրենց պատգամավորները կանցնեն ՔՊ-ի կողմ։ «Սամվել Կարապետյանը մեր կողմից, բոլորիս կողմից անվերապահ հեղինակություն վայելող գործիչ է, ընդ որում՝ ոչ միայն կուսակցականների, այլև մենք տեսանք՝ նաև լայն հասարակության»,– ասել է պատգամավորը՝ վստահեցնելով, որ իրենց ուժը ոչ թե Կարապետյանի ունեցած կապիտալի, այլ՝ գաղափարների շուրջ է միավորում։

Ղազարյանի համոզմամբ՝ ընդդիմադիրների դեմ սանձազերծված քրեական հետապնդումները իշխանության ուժի մասին չեն վկայում։ «Դա վկայությունն է այն բանի, որ ինքը (Նիկոլ Փաշինյանը, խմբ․) չափազանց թույլ է, չափազանց խեղճ, և այդ ագրեսիվությունը այդ թուլության ու խեղճության դրսևորումն է»։

Ղազարյանը Հայաստանի ինքնիշխանության բացակայության դրսևորում է համարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն առ այն, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը պետք է որոշվի հանրաքվեով։ «Ո՞նց կարող է այլ երկրի ղեկավար առհասարակ մտածի, թե մեր երկրում հանրաքվե պիտի լինի, թե չէ։ Այն, որ մեր փոխարեն ուրիշ երկրի ղեկավար հանրաքվեի հարց է բարձրացնում, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը մեր պետականությունը վերացրել է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան