Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
Բոլորը

«Հայաստանի շնորհապետական» կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, Հայաստանի ներքաղաքական և աշխարհաքաղաքական մարտահրավերներին՝ առաջ քաշելով իշխանափոխության և արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության իր տեսլականը։ Չնայած կուսակցության ստացած ավելի քան 30 հազար ձայներին, Սիմոնյանը ընտրությունները համարում է ոչ լեգիտիմ՝ մեղադրելով Նիկոլ Փաշինյանին «կեղծ ընտրանք» ստեղծելու և ընդդիմադիր դաշտը կանխամտածված ձևավորելու մեջ։

Իր հայտարարությունը, թե չի ճանաչում ընտրությունների արդյունքները, Գուրգեն Սիմոնյանը բացատրել է ոչ թե «չարությունից դրդված» քայլ անելու տրամաբանության մեջ, այլ ստեղծված անառողջ քաղաքական իրավիճակով։ «Ամսի 8-ին ես ոչ թե չարությունից դրդված իմ քաղաքական հայտարարությունն արեցի, որ մենք ճանաչում ենք ոչ լեգիտիմ այս ընտրությունները, որովհետև ես շատ լավ գիտեմ քաղաքական բարեկրթության կանոնները, պատշաճ իրավիճակների պայմաններում մենք նաև պարտվել գիտենք, նաև շնորհավորել գիտենք, ով ուզում է լինի, եթե պատշաճ պայմաններ են ստացվում։ Բայց արի ու տես, քանի որ պայմանները որպես այդպիսին պատշաճ բնութագրելը աճպարարության նման մի բան է, և առաջին հերթին այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը նախընտրական գործընթացների մեկնարկով պայմանավորված ծնեց և բուծեց ընդդիմության այնպիսի իրավիճակ, որը ռուսական ուղղությունից այս կողմ չէր լինելու»,- նշել է նա։

Սիմոնյանի պնդմամբ՝ իշխանությունն ինքն է նպաստել ռուսամետ ընդդիմության ձևավորմանը՝ քաղաքական դաշտը մաքրելով իրական այլընտրանքներից։ «Եկեք չմոռանանք, որ բիզնես դաշտից քաղաքականության դաշտ ճանապարհ հարթեց Սամվել Կարապետյանին հենց Նիկոլ Փաշինյանը, որպեսզի կարողանա ժողովրդին կեղծ ընտրանք ներկայացնի։ Նրանց հաշվարկով, ըստ իս, նախկին վհուկները, որոնցով որ նրանք կարողանում էին միշտ հաղթողի կարգավիճակում հանդես գային, այլևս չեն կարողանում գործառնվել։ Անհրաժեշտություն առաջացավ ձևավորելու վհուկի նոր տեսակ, որը լիարժեք մաքուր չի, աֆիլացված է»։

Նրա կարծիքով, Հայաստանում ձևավորված քաղաքական համակարգը և իշխանության վարած քաղաքականությունը հայ ժողովրդի դեմ իրականացված օպերացիա է։ «Հայ ժողովուրդը, ունենալով մտավոր այնպիսի ներուժ և աշխարհասփյուռ հայության համատեքստում այնպիսի ներուժ, որ կարող է գործոն դառնալ տարածաշրջանում, մեծապես վնասելու էր ռուս-թուրքական պայմանավորվածություններին և ամբիցիաներին։ Այսինքն՝ երրորդ կարևոր խաղացող էր առաջանալու Հայաստանի Հանրապետությունում»։

Որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք՝ Սիմոնյանը տեսնում է արմատական քայլեր, որոնք պետք է կտրեն կախվածությունը Ռուսաստանից։ «Գորդյան հանգույցը հատել է պետք, հատել։ ՀԱՊԿ-ից դուրս է պետք գալ, ԵԱՏՄ-ից դուրս է պետք գալ և սկսել արդեն բիզնեսի հետ աշխատել։ Պետությունը պիտի պարարտ հողը ստեղծի և մենթորի կարգավիճակով ձեռքներից բռնի, սկսի բարձրացնել։ Կրթություն տրամադրի, հոսքագիծ տրամադրի… Եթե կրթությունը դու չես կարողանում տրամադրել, ենթակառուցվածքը հարթիր, թող բիզնեսն իր պերսոնալին, իր աշխատողներին տանի եվրոպական ստանդարտներով վերապատրաստումներ իրականացնի, վերադառնան այստեղ, նոր տեխնոլոգիական հոսք դնեն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան