Էրեբունիում ԲՀԿ-ն բուկլետ բաժանողներին 10 հազար դրամ է վճարու՞մ

Լուրեր

20.10.2026 | 11:30
Նոր հանքավայրեր, միլիոնավոր դոլարների ներդրումներ․ ի՞նչ քննարկվեց Mining Armenia Forum 2026-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 11:20
Կանանց պահանջներն ու առաջարկները՝ կենսաբազմազանության պահպանման օրակարգում․ ՈՒՂԻՂ
20.10.2026 | 11:08
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է պայքաը ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 11:00
Երևանի երկու առևտրի կետերում երեխաների առողջության համար վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել
20.10.2026 | 10:48
ՀՀ դեսպանը Ջորջ Վաշինգտոնի համալսարանի հայ ուսանողների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունները
20.10.2026 | 10:37
Ուիթկոֆն Օսլոյում կհանդիպի Զելենսկիի հետ, ապա կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների․ ԶԼՄ-ներ
20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
20.10.2026 | 09:50
Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 09:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական բուկլետներ բաժանողներին մեկ օրվա համար վճարում է 10 հազար դրամ: Այս մասին Factor.am-ն ահազանգ ստացավ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցից:

Մեզ դիմած քաղաքացին փոխանցեց, որ այդ գործընթացը իրականացվում է առավոտյան 10:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում: Էրեբունին Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանների հետ միասին ընդգրկված է թիվ 4 ընտրատարածքի մեջ:

Այս ընտրատարածքից ԲՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված են Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Միքայել Մելքումյանը: Ստացված ահազանգի հետ կապված մենք փորձեցինք կապ հաստատել ԲՀԿ՝ այդ ընտրատարածքի թեկնածուների հետ: Միքայել Մելքումյանը մեր զանգերին չպատասխանեց, իսկ Վահե Էնֆիաջյանը տեղեկությունները որակեց հակաքարոզ:

«Դա բացարձակ սուտ է, բոլոր գիտեն, թե ես ինչ մեծ թիմ ունեմ, և նրանք իմ հետ միասին այդ աշխատանքները իրականացնում են: Ես գտնում եմ, որ այս քարոզարշավի ընթացքում հակաքարոզը նկատելի չէ, մենք հասնում ենք ավարտին և ցանկալի է, որ նման գործելաոճով ոչ մեկ չզբաղվի»,- ընդգծեց Էնֆիաջյանը:

Հայկ Վարդանյան