«Եթե Արամ Հարությունյանի կալանքի գործը նախընտրական լիներ, ևս մի քանի պատգամավոր պետք է արդեն կալանավորված լիներ»․ Հովհաննես Իգիթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
13.12.2024 | 19:30
«Օրերով ջուր չի լինում», «Լույսը տանում են, մրսում ենք»․ հարցում՝ հանրային ծառայությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:15
Ինչպես է ոչնչացվում «ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված միսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:00
Օղակը սեղմվում է Իրանի շուրջ․ ՀՀ-ի համար սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
13.12.2024 | 18:14
Պեսկովը՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ՈՒԵՖԱ-ն 37,500 եվրոյով տուգանել է ՀՖՖ-ին․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 18:12
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
13.12.2024 | 18:05
Սիրիայում ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները դադարեցնում են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները՝ Թուրքիայի կողմից աջակցվող խմբերի սպառնալիքների պատճառով
Բոլորը

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Հովհաննես Իգիթյանը Factor.am-ին ասում է, որ համաձայն չէ, թե Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը։

«Այստեղ շատ կարևոր է, որ կոնսենսուսով էդ հարցը լուծվի․ ոչ թե երկրները շահերի բախումով փորձեն էդ հարցը լուծել, այլ սկզբունքների ներկայացմամբ»,-ասաց Իգիթյանը՝ հավելելով․ «Սկզբունքը բոլորի համար պետք է հավասար լինի։ Մենք փորձում ենք այդ հարցը կարգավորել ՀԱՊԿ կանոնակարգի մեջ»։

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք գագաթնաժողովը, որի ընթացքում պետք է ընտրվեր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Փաշինյանն ասել է, թե քանի որ կոնսենսուս չկա, Աստանան կրկնելը իմաստ չունի և կառուցողական չէ։ Իսկ РБК գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանն ասել է, թե ՀԱՊԿ երկրների ղեկավարները նոր գլխավոր քարտուղար չեն ընտրի մինչև 2019 թվականը։

Դիտարկմանը, թե ստացվում է՝ Ռուսաստանը, օգտագործելով Հայաստան-Բելառուս անհամաձայնությունը, իր ներկայացուցչի ներկայությունն է ապահովում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի պաշտոնում, Իգիթյանը նույնպես չհամաձայնեց․ «Ինչ վերաբերում է՝ Ռուսատանը շահեց, թե չէ, ես չեմ կարծում, որ Ռուսաստանը շահեց, որովհետև ինձ թվում է, որ Ռուսաստանն է շահագրգռված, որ այս կառույցը դաշնակիցների կառույց լինի։ Այնտեղ որևէ թշնամական երկիր չկա։ Դա ՄԱԿ-ը չէ, որտեղ բախվում են Ռուսատանը, ԱՄՆ-ն, Ուկրաինան և այլն»։

Ուստի Իգիթյանը չի կարծում որ ՀԱՊԿ ԳՔ տեղակալի մնալը որպես պաշտոնակատար, բխում է որևէ երկրի շահերից՝ նախևառաջ Ռուսաստանի շահերից․ «Որովհետև Ռուսաստանն անընդհատ փորձում է ցույց տալ, որ ինքն ունի ռազմական միավորում, դաշինք, որպես այլընտրանք ՆԱՏՕ-ին։ Եթե Ռուսաստանը ստիպված է ՀԱՊԿ քարտուղարի տեղակալին պահել որպես պաշտոնակատար, դա որևէ հեղինակություն չի ավելացում կազմակերպությանը»։

«Իմ քայլը» դաշինքի թեկնածուն տեղին չի համարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու հարցում Փաշինյանին ուղղված մեղադրանքը։ «Մեղադրանքը հիմնականում գալիս է ՀՀԿ-ից։ Իսկ ինչո՞ւ եք դուք աշխատանքից կասկածելի կերպով հեռացված գեներալին ուղարկում այդ կարևոր կառույց։ Ընդ որում, ներկայացվել էր, որ ինքը տապալել է ապրիլյան պատերազմի գորոծղությունները։ Գոնե Սերժ Սարգսյանը գիտեր, որ էդ մարդը կապված է Մարտի 1-ի հետ»,- ասաց Իգիթյանը՝ շարունակելով․ «Սա ներկայացնել որպես ձախողում՝ չի կարելի։ Հակառակը՝ մենք ազատեցինք կասկածելի գեներալից մի կազմակերպություն, ում հետ, որ Հայաստանը կապում է իր անվտանգությունը։ Այստեղ մեղքը ընդհանրապես կապ չունի Նիկոլ Փաշինայնի հետ։ Պետք է անխոցելի մարդ այնտեղ ուղարկենք։ Յուրի Խաչատուրովը այդ մարդը չէր»։

Ինչ վերաբերում է վաղը ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանի կալանքի հարցի քննարկմանը, Իգիթյանն ասաց․ «Եթե Արամ Հարությունյանի կալանքի գործը նախընտրական լիներ, ևս մի քանի պատգամավոր պետք է կալանավորված լիներ»։

Ըստ նրա՝ միայն «Զիբիլիքսի» գործում մի շարք պատգամավորներ կարող են ներգրավված լինել։ «Ընտրակաշառքի գործը շատ լայնածավալ է, և պատգամավորներ, և հիշեք, թե ով է եղել շտաբի պետը։ Ովքեր ընդգրկված են եղել, այսօր պատմում են, թե դա ինչպես է եղել։ Հարցեր են, որ եթե այն ժամանակ բացվեին, ՀՀԿ-ն ընդհանրապես չէր մասնակցի ընտրություններին»։

Իգիթյանի խոսքով՝ եթե ՀՀԿ-ականները գտնում են, որ 14 մլն կաշառք վերցրած Արամ Հարությունյանը պետք է ազատության մեջ լինի, թող վաղը չգնան խորհրդարան ու կողմ չքվեարկեն։

Մանրամասները դիտեք Հովհաննես Իգիթյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան