Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
Բոլորը

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի համոզմամբ՝ ընդդիմադիր ուժերի հետընտրական առաջին անելիքը պետք է լինի սխալների վերլուծությունը՝ դրանք չկրկնելու և իրական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով։ Նա կարծում է, որ ընտրությունների ընթացքում ընդդիմությունը գտնվել է «փակ փուչիկի» մեջ և չի կարողացել ճիշտ գնահատել իրականությունը։

Factor TV-ի հետ զրույցում Թանդիլյանը նշեց, որ ընտրությունների արդյունքները չեն համապատասխանել ժողովրդի ակնկալիքներին, և ընդդիմությունը պետք է սեփական սխալներն ընդունի։

«Այն, որ արդյունքները վերլուծելու և դրա պատճառները քննարկելու անհրաժեշտություն կա, դա փաստ է, որովհետև այն օրակարգը, որով ընդդիմությունը մասնակցեց ընտրություններին և այն արդյունքը, որը արձանագրվեց, ամենևին չի համապատասխանում ժողովրդի մոտ ստեղծված ակնկալիքներին այս ընտրության արդյունքներից և այն խոստումներից, որով մասնակից ուժերը տալիս էին։ Եվ, հետևաբար, առաջին անելիքը վերլուծել սխալները, դրանք չկրկնելու նպատակով, և մարտավարություն, ռազմավարություն մշակել՝ կարողանալու հասնել այն օրակարգին, որը յուրաքանչյուր քաղաքական ուժ, կոնկրետ մեր դեպքում «Ապրելու երկիրը», պիտի հետապնդի որպես առաջիկա անելիք։ 

Յուրաքանչյուր ուժ գտնվում է այսպիսի մի փակ փուչիկի մեջ, թույլ տվեք այդ բառն օգտագործել, որ իրենք տեսնում են իրենց շրջապատը միայն, և կարծիքներն ու տպավորությունը դա է։ Փառք Աստծո, մենք, քանի որ փորձառություն ունեցող քաղաքական ուժ ենք հինգ տարվա, և մենք տարբեր ընտրությունների ենք մասնակցել, մենք գիտենք այդ փակ շղթան և այդ փակ տեսարանը ինչի է բերում։ Դրա սխալները մեզ համար շատ, թե քիչ տեսանելի էին։ Պետք է ընդունել այդ սխալները, խոստովանել, որ միայն պատկերացնել, թե քո պատկերացումներով առաջ շարժվել, բավարար չէր»։

Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերին՝ Թանդիլյանը նշեց, որ իշխանությունն իրավապահ համակարգն օգտագործում է որպես քաղաքական գործիք՝ ընդդիմախոսներին լռեցնելու համար։

«Երբ որ դու ազդեցությունդ մեծացնում ես այնքան, որ վտանգ ես ներկայացնում իշխանությանը, իշխանությունը կարող է գեներացնել տարբեր թիրախներ։ Մի պարագայում՝ խոսքի ազատության դեմ, մյուս պարագայում՝ քրեական հետապնդում հարուցել։ Եվ իմ խնդիրն իշխանությունների հետ նմանատիպ իրավիճակներում այն է, որ նրանք իրավապահ և քրեական օրենսգիրքն օգտագործում են քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Գագիկ Ծառուկյանի հետ երեկ չի ծանոթացել Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ՝ Սամվել Կարապետյանի հետ։ Երբ որ նա բարերար էր, երբ որ նրանով գովերգվում էր որպես և՛ Արցախը շենացրած, և՛ Հայաստանում բարեգործություններ արած բիզնեսմեն, կարծես այդ թիրախները չկային։ Երբ որ Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր էր, այդ ինչի՞ չէր մտնում այդ հիմնարկները և այդ ստուգումներն անցկացնում։ Այս իշխանությունների օրոք դատական պրոցեսի նկատմամբ ես վստահություն չունեմ և չեմ ունենալու, որովհետև այն նպատակը, որ նրանք հետապնդում են, դա արդարության և արդարադատության հաստատումը չէ, դա ընդդիմախոսներին լռեցնելու նպատակն է»։

Ընդդիմադիր քաղաքական գործչի կարծիքով՝ իշխանությունը հմտորեն «փաթեթավորում» է իր գործունեությունը։

«Այսօրվա հայաստանյան արտաքին քաղաքականությունը զուտ կրավորական է, այսինքն՝ կրում է ուրիշների որոշումների արդյունքները։ Իրենք կարողանում են դա ներկայացնել որպես ձեռքբերումներ։ Այ, իսկ իրենց արածը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը, դա իրենց արարքի հետևանքն է, այլ ոչ թե կրող են եղել։ 

Երբ որ դու հաշվարկներ չես կարողանում անել և վտանգում ես քո երկրի ներքին բիզնեսի, տնտեսության միջավայրը քո չհաշվարկած քայլերի հետևանքով, որովհետև քեզ այլ օրակարգ են պարտադրել դրսից։ Երբ դու այդ օրակարգը սրտանց փաթեթավորել ես որպես քո օրակարգ և լավ օրակարգ, հաջողված օրակարգ, դու ունենում ես այսպիսի հետևանքներ։ Պետք է ցույց տալ, եթե այսպես չի, ապա ինչպե՞ս, իսկ որ այսպես չի, նրանք վաղուց գիտեն»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան