Մեկ դրամով աշխատելու մասին խոսել է Նարեկ Կարապետյանը, թիմի մասին խոսք չի գնացել․ մենք հրաժարվում ենք պարգևավճարներից․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարան է մտնում իշխանափոխության հստակ օրակարգով և չի պատրաստվում հնազանդվել իշխանական ուժի որևէ հրահանգի։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ, ընտրված պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ մեկնաբանելով նախընտրական շրջանի և հետընտրական զարգացումները։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին և դրանց հետևանքով ստեղծված քաղաքական իրավիճակին՝ Մարիաննա Ղահրամանյանը շեշտում է, որ իրենց ուժը չի ընդունում պարտությունը՝ ընտրությունները համարելով կեղծված։ Սակայն, նրա խոսքով, իրենք ունեն 340,000 քաղաքացու վստահության քվեն և որպես պատասխանատու քաղաքական ուժ, մտադիր են շարունակել պայքարը։

«Մենք փոփոխության չենք հասել հունիսի 7-ի կեղծված ընտրությունների արդյունքներով, բայց մենք մի շատ կարևոր բեկում ենք մտցրել. Նիկոլ Փաշինյանի ուժը չունի մեծամասնություն, նա սահմանադրական մեծամասնություն չէ, ու սա ամենակարևոր արձանագրումն է։ «Ուժեղ Հայաստանի» օրակարգում փոփոխություն չի եղել, մեր առաջնահերթությունը, ինչպես եղել էր, շարունակում է մնալ և շարունակելու է մնալ այս իշխանության հեռացման, Հայաստանում փոփոխությունների խնդիրը»,- նշել է նա։

Նա նաև հավելել է, որ խորհրդարանական գործիքակազմը զուգորդվելու է խորհրդարանից դուրս օրենքով չարգելված պայքարի բոլոր ձևերի հետ։

Մարիաննա Ղահրամանյանը կուսակցության առաջնորդ Նարեկ Կարապետյանի և այլ անդամների դեմ հարուցված քրեական գործերը որակում է որպես քաղաքական հետապնդում՝ դրանք կապելով իշխանության վախի հետ։

«Նարեկ Կարապետյանն իր ուղերձում, այո, նշել է, որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելն քրեական հետապնդման առիթ է, և դա փաստ է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է վախենալ «Ուժեղ Հայաստանից», և այս հետապնդումները այդ վախերի դրսևորումներն են։ Նրանք տեսնում են, որ այս ուժն է այն այլընտրանքը, որը երկրում տրամադրությունները փոխել է, որն իրենց զրկել է սահմանադրական մեծամասնություն ունենալու փափագից և օրակարգից»։

Անդրադառնալով այն քննադատություններին, թե «Ուժեղ Հայաստանը» փողի շուրջ համախմբված թիմ է և կարող է փլուզվել, Ղահրամանյանը վստահեցնում է, որ իրենց կուսակցությունը հիմնված է գաղափարական սկզբունքների վրա, իսկ թիմի անդամներն իրենց ոլորտներում կայացած և ֆինանսապես անկախ մարդիկ են։

«Մեր խմբակցությունում հավաքված են մարդիկ, որոնք իրենց ոլորտներում ճանապարհ անցած, աշխատանք ունեցող, իրենց գլուխը պահել կարողացող մարդիկ են, ի տարբերություն ձեր հիշատակած խմբակցության շատ պատգամավորների, որոնք, երբ գալիս էին խորհրդարան կամ կառավարություն, հիշում էինք, թե ինչ կենսագրությամբ էին գալիս, ինչ աշխատանքային փորձով։ Մեր թիմում կայացած, իրենց ոլորտում ճանապարհ անցած և ապահովված աշխատանք ունեցող մարդիկ են, որոնք թիմ չեն եկել ինչ-ինչ նյութական շահագրգռվածության պատճառով»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան