Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 19:48
2030-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի է՛լ ավելի շոգ կլիմայական պայմաններում
23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
23.07.2026 | 18:51
Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը
23.07.2026 | 18:40
Նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
23.07.2026 | 18:18
Արդեն որոշել եք՝ ԱԺ նիստին գնամ ոստիկանների ուղեկցությամբ. Արթուր Սարգսյանը վրդովվեց և լքեց նիստերի դալիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:10
Քարիմ Ադեյեմին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
23.07.2026 | 18:10
«Սրբազան պայքարի» գործով Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվեց // Մոսկվայի մոտ Սու-57 է կործանվել․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 18:03
ՀԿ-ները ԶՈւ-ում մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն և համակարգային բարեփոխումներ են պահանջում
23.07.2026 | 17:55
660,000 ֆունտ՝ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար
Բոլորը

ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական կոնֆլիկտը սուր վերսկսվել է, սակայն, ըստ արևելագետ, «ՍիվիլՆեթի» տարածաշրջանային հարցերի փորձագետ Գեորգի Միրզաբեկյանի, սա ոչ թե լայնամաշտաբ պատերազմ է, այլ կառավարելի էսկալացիա։ Factor TV-ի հետ զրույցում նա վերլուծել է հակամարտության խորքային պատճառները, Հորմուզի նեղուցի դերակատարումը որպես նոր «խաղաքարտ» և իրավիճակի հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի վրա։

Գեորգի Միրզաբեկյանի խոսքով՝ կողմերի միջև հուլիսի կեսերին ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրը և հրադադարը, որպես այդպիսին, չի գործում։ Ներկայումս ընթանում են ամենօրյա ռեժիմով բախումներ, որոնք, սակայն, լայնամաշտաբ բնույթ չեն կրում։

«Ես չէի անվանի սրանք լայնամաշտաբ գործողություններ։ Սրանք ավելի սահմանափակ, բայց կառավարելի, բայց միևնույն ժամանակ շատ թիրախային գործողություններ են երկուստեք։ Ավելի ճիշտ, սրանք, այս գործողություններն ուղղված են էապես թուլացնելուն, չեզոքացնելուն դիմացի կողմի ուժային ներուժը, ինչու չէ, նաև խոցելով որոշակի ենթակառուցվածքներ։ Հետևաբար, սա կառավարվող էսկալացիա է, որը կարող է, իհարկե, հղի լինել նաև լայնամաշտաբ գործողություններով, որոնց մենք դեռևս ականատես չենք»։

Փորձագետի համոզմամբ՝ էսկալացիայի վերսկսման առանցքային պատճառը Հորմուզի նեղուցի շուրջ տարընթերցումներն էին, որը դարձել է հակամարտության գլխավոր խաղաքարտը. «Պատերազմում ծագած և պատերազմում խաղաքարտ դարձած Հորմուզի՝ պատերազմի հետևանքով առաջացած գործոնը դառնում է առանցքնային երկուստեք բանակցություններում։ Իրականում գիտե՞ք, նպատակն այն է, որ հենց Հորմուզի նեղուցն է այս պահին պայմանավորում պատերազմում հաղթանակը։ Գլխավոր խաղաքարտը, ցույց տալը, որ մենք մեր կամքը պարտադրեցինք դիմացինին»։

Միրզաբեկյանը Հորմուզի նեղուցի կարևորությունն այնքան բարձր է գնահատում, որ այն համեմատում է Իրանի միջուկային ծրագրի հետ՝ որպես ռազմավարական գործիք։

«Սա նոր միջուկային ծրագիր է ստացվել։ Խաղաքարտ՝ ասելով հենց սա նկատի ունենք, որ սա իր նշանակությամբ, եթե չի գերազանցում, ապա հաստատ չի զիջում Իրանի միջուկային ծրագրի հարցին։ Սրա առավելությունն իրանյան տեսանկյունից այն է, որ ինքը շոշափելի է և գործնականում համոզվեցինք, որ իրապես մեծ կարևորություն ունի Հորմուզը, այսինքն՝ ինքն արդեն կյանքում ցույց տվեց, որ լիքը պետություններ կախման մեջ են գտնվում»,- ասում է նա։

Անդրադառնալով Իրանի ներքաղաքական իրավիճակին և նախկինում տեղի ունեցած բողոքի ցույցերին՝ Միրզաբեկյանը նշում է, որ արտաքին թշնամու դեմ պատերազմը կարող է նպաստել իշխող վարչակազմի դիրքերի ամրապնդմանը․ «Հնարավոր է, որ պատերազմը համախմբի Իրանի տարբեր հասարակության շերտերին, և սա ավելի, գուցե, կկարծրացնի կամ կամրապնդի իշխող ուժի դիրքերը՝ անկախ նրանից, թե որ կառավարող օղակն է գերակա»։

Խոսելով «Թրամփի ուղի» նախագծի և Հայաստանի կողմից ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման մասին՝ փորձագետը նշում է, որ Իրանի մտահոգությունները մշտական բնույթ են կրելու, քանի որ Թեհրանը զգայուն է իր սահմանների շուրջ տեղի ունեցող ցանկացած զարգացման նկատմամբ։

«Իրանի մտահոգությունները, կարծում եմ, որ միշտ էլ են լինելու։ Խոսքը ոչ միայն «Թրամփի ուղու» վերաբերյալ է, այլ նրա հարակից ցանկացած տարածաշրջանում ինչ-որ նոր զարգացումների մասով։ Իրանը շատ զգայուն գտնվեց՝ հասկանալով նաև իր քաղաքական կորուստները։ Կարծում եմ, նա շատ զգայուն էր իր հարակից տարածաշրջաններում նոր պարտադրվող կամ նոր զարգացումների վերաբերյալ։ Հետևաբար, Իրանի զգայունությունը լինի այս կամ այն երկիրը, դրանից չի պակասելու, այդ թվում՝ նաև «Թրամփի ուղու» շուրջ»,- նշում է փորձագետը։

Ըստ Միրզաբեկյանի՝ այս համատեքստում անհրաժեշտ են մշտական դիվանագիտական խորհրդակցություններ իրանական կողմի հետ՝ նրանց մտահոգությունները փարատելու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան