Ծառուկյանն ակտիվացավ, հիշեցին՝ հարկային զեղծարարությո՞ւն է արել․ լուրջ խնդիր կա իրավապահների աշխատանքում․ Հայկ Խանումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի նորընտիր խորհրդարանը հասարակության մեջ առկա խիստ բևեռացվածության արտացոլանքն է, որը թուլացնում է հասարակությունը և խոչընդոտում անվտանգային մարտահրավերներին դիմակայելուն։ Factor TV-ին տված հարցազրույցում այսպիսի գնահատական տվեց Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Հայկ Խանումյանը։ Նա անդրադարձավ ընդդիմության որակին, հետընտրական քրեական գործերին և արցախցիների դեմ ատելության խոսքի պետական հովանավորչությանը։

Խոսելով նոր խորհրդարանից ունեցած ակնկալիքների մասին՝ Խանումյանը մտահոգություն հայտնեց առկա բևեռացվածության կապակցությամբ։

«Այն, ինչ ինձ անհանգստացնում է, դա քաղաքական դաշտի խիստ բևեռացումն է, բևեռացվածությունն է։ Հայաստանի քաղաքական դաշտը խիստ բևեռացված է, և խորհրդարանը դրա արտացոլանքն է։ Ցավոք սրտի, ուժեր, որոնք կարող են այլ օրակարգ առաջարկել, չառաջացան կամ բավականին թույլ էին, որ խորհրդարանում հայտնվելու հնարավորություն ունենան։ Եվ այս բևեռացված, փոխադարձ ատելությամբ, անտագոնիզմով լցված քաղաքական համակարգը զգալիորեն թուլացնելու է հասարակությունը»։

Ըստ նրա, հանրային համերաշխության պակասը բացասաբար է անդրադառնում նաև տնտեսության և անվտանգության վրա։ Միևնույն ժամանակ, նա նշեց, որ Հայաստանում ընդդիմությունը, որպես կանոն, ունի համակարգային խնդիր՝ կենտրոնանալով միայն իշխանության համար պայքարի վրա՝ առանց կառուցողական այլընտրանք առաջարկելու։

«Վերջին 30 տարում ընդդիմությունը, միշտ պայքարելով իշխանության համար, ընտրություններին մասնակցելով, միշտ գալիս է առավելապաշտական նշաձողերով։ Եվ շատ քիչ է լինում, որ այդ կուսակցությունները հայտարարեն, որ «գիտե՞ք ինչ, իշխանություն ձևավորելու դեպքում սա է մեր ծրագիրը, իսկ ընդդիմությունում լինելու դեպքում անելու ենք այսինչ-այնինչ քայլերը»։ Որովհետև Հայաստանում արդյունավետ ընդդիմության կարիք էլ կա»։

Անդրադառնալով հետընտրական շրջանում ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցված քրեական գործերին՝ Խանումյանը դրանք որակեց որպես «ընտրովի արդարադատություն» և քաղաքական հետապնդում՝ շեշտելով, որ նման գործելաոճը բնորոշ է բոլշևիկներին։

«Ընտրովի արդարադատության էլեմենտներ կան։ Երբ որ բացահայտ վարչական ռեսուրսի կիրառման դեպքերն անտեսվում են, և հակառակը, իրական քաղաքական, իրական պատիժ են կրում միայն ընդդիմադիրները կամ օրենքները խախտած ընդդիմադիրները․․․ ունեզրկումը բոլշևիկյան գործելակերպ է։ Նեո-բոլշևիզմը որևէ ապագա չունի։ Դա բերելու է տարբեր համակարգերի քայքայման, տարբեր հանրապետությունների ոչնչացման»։

Խանումյանը խիստ մտահոգիչ համարեց ընտրությունների ընթացքում Արցախի հայության դեմ իշխանության կողմից տարվող ատելության քարոզը՝ նշելով, որ դրա նպատակը արցախցիների վրա կոլեկտիվ մեղք բարդելն ու նրանց սոցիալապես մեկուսացնելն է։

«Բերենք ֆիքսենք, որ արցախցիների դեմ ընտրությունների ընթացքում ատելություն սերմանողը բարձրագույն իշխանության մարմիններն են և նրանց համակիր տարբեր ինֆլուենսերներ, բլոգերներ, հանրային կարծիք արտահայտողներ, ինչպես նաև իշխանության հետ ասոցացվող որոշ լրատվամիջոցներ։ Եվ հիմնական պատումները, որ առանձնացրել ենք, մեկը, այսպես ասած, դասալիք արցախցու պատումն է, որի նպատակը կոլեկտիվ մեղքի զգացում բարդելն ու պարտության մեղքը բարդելն է Արցախցիների վրա։ Երկրորդը՝ ապերախտ արցախցիների պատումն է, որ «Արցախի ստեղծումից ի վեր մենք ձեզ պահել ենք, պահել ենք, իսկ դուք ռիսկ եք անում իշխանությանը քննադատել»»։

Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները կատարյալ անգործություն են ցուցաբերում այս դեպքերի առնչությամբ, ինչն ավելի է ոգևորում ատելություն տարածողներին։

Խոսելով Արցախից տեղահանվածների սոցիալ-տնտեսական խնդիրների, մասնավորապես բնակապահովման ծրագրի մասին, նա նշեց.

«Ես հետևում եմ անընդհատ և՛ վիճակագրությանն եմ նայում, և՛ ակտիվ շփում ունեմ Արցախի հետ տարբեր շրջանակների հետ։ Եվ տեսնում եմ, որ բնակապահովման ծրագիրն առաջ է գնում։ 3000-ից ավելի ընտանիք բնակապահովման նոր ծրագրով օգտագործել են իրենց վկայականները։ Ես կարծում եմ, որ խնդիր է լինելու սակավանդամ ընտանիքների հետ՝ 1-3 հոգանոց ընտանիքների հետ։ Դրա լուծումը սոցիալական բնակարանաշինությունն է, և կառավարությունը ինչքան արագ, ինչքան շուտ ձեռնամուխ լինի սոցիալական բնակարանաշինության, այնքան ավելի լավ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան