ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը կվիճարկեն Արգենտինայի ու Իսպանիայի հավաքականները։

Երկրորդ կիսաեզրափակիչում աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ անգլիացիների նկատմամբ (տեսանյութ)։ Հանդիպումը կայացավ Ատլանտայում։

Առաջին խաղակեսն անցավ առանց գոլային պահերի ու ավարտվեց 0:0 հաշվով։

Հանդիպման հաշիվը 55-րդ րոպեին բացեց «Բարսելոնայի» նորեկ Էնթոնի Գորդոնը` առաջ մղելով Անգլիայի հավաքականին։

Բաց թողած գոլից հետո արգենտինացիներն ակտիվացան և կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև կամային հաղթանակ կորզել։

85-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, որին գոլային փոխանցում կատարեց Լիոնել Մեսին։

Ավելացված երկրորդ րոպեին Արգենտինայի հավաքականի հաղթական գոլը խփեց իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, իսկ Լիոնել Մեսին գրանցեց երկրորդ ասիստը։

Ավելի վաղ Իսպանիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթել էր ֆրանսիացիներին ու դարձել եզրափակիչի առաջին մասնակիցը։ ԱԱ-2026-ի եզրափակիչը կայանալու է հուլիսի 19-ին Նյու Ջերսիի «Մետլայֆ Սթեդիում» մարզադաշտում։ Ֆրանսիայի ու Անգլիայի հավաքականները հուլիսի 18-ին կմրցեն երրորդ տեղի համար խաղում։

ԱԱ-2026, կիսաեզրափակիչ

Անգլիա – Արգենտինա՝ 1։2

Էնթոնի Գորդոն, 55 – Էնցո Ֆերնանդես, 85, Լաուտարո Մարտինես, 90+2