Կհրավիրվի՞ Գարեգին Բ-ն ԱԺ անդրանիկ նիստին․ կանոնակարգը՝ ընդդեմ քաղաքականության․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 2-ին կայանալիք խորոհրդարանի նիստի ինտրիգային հարցն է՝ արդյո՞ք Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսն 9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստում հայրապետական օրհնանք հղելու հնարավորություն կունենա, ինչպես նախորդ գումարումների խորհրդարաններում։

Ազգային ժողովի կանոնակարգ-սահմանադրական օրենքի 33 հոդվածի համաձայն՝ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Factor TV-ն Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կաթողիկոսի մասնակցության վերաբերյալ ԱԺ-ից հրավեր ստացել են։

Այս պահի դրությամբ ես տեղեկություն չունեմ: Եթե չլինի հրավեր, ժամանակը գա, կմեկնաբանենք, եթե անհրաժեշտություն լինի»,- ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը։

ԱԺ աշխատակազմը դեռևս չի որոշել՝ Գարեգին երկրորդին հրավիրելո՞ւ են նիստին, թե՞ ոչ։ Այս անորոշությունը պահպանվում է Նիկոլ Փաշինյանի և Գարեգին երկրորդի միջև առկա խորը տարաձայությունների, վարչապետի կողմից կաթողիկոսի հրաժարականը պահանջելու և ՔՊ-ի նախընտրական ծրագրում հոգևոր առաջնորդին գահընկեց անելու պլաններ ունենալու ֆոնին։

ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը Factor TV-ի հետ զրույցում փոխանցեց՝ նիստի կազմակերպչական աշխատանքները դեռևս չեն քննարկվել, բայց կաթողիկոսի ներկայությունը պարտադիր չի համարում։

«Կանոնակարգում ֆիքսած է՝ կարող է։ «Կարող է» բառն է օգտագործվում: Ես այս պահին որևէ ինֆորմացիա չունեմ, քանի որ նիստին դեռ շատ կա, կանոնակարգում «կարող է» բառն է, պարտադիր չէ»,- ասաց Դավիթ Առաքելյանը։

7-րդ գումարման ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը Factor TV-ի հետ զրույցում նշում է՝ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ թե՛ Հանրապետության նախագահի, թե՛ կաթողիկոսի ելույթները պետք է ապահովվեն ԱԺ նիստի ընթացքում, ինչը ենթադրում է, որ խորհրդարանից պետք է անպայման հրավերներ ուղարկվեն։

«Եթե անգամ չլինի ԱԺ աշխատակազմից հրավեր, իսկ կաթողիկոսը կամ նախագահը ցանկություն ունենան իրենց ելույթն ունենալ, ապա Ազգային ժողովի աշխատակազմը պարտավոր է հնարավորություն տալ և ապահովել նրանց ելույթ ունենալու իրավունքը»,- նշեց Արսեն Բաբյանը։

Շուրջ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված մի շարք խնդիրներ բարձրաձայնեց, Գարեգին երկրորդին ուղղված մեղադրնքներ հնչեցրեց։ Վարչապետը կաթողիկոսին վերագրեց կուսակրոնության ուխտը խախտելուց մինչև օտար պետությունների հատուկ ծառայությունների ազդեցություն։ Փաշինյանին ու ՔՊ-ականներին հաջողվեց հոգևորականների մի խմբի պոկել Մայր Աթոռից և դա ներկայացնել որպես եկեղեցու բարեփոխում։ Այս գործընթացից հետո Փաշինյանը գրեթե ամեն կիրակի պատարագների է մասնակցում, որոնք երբեմն ուղեկցվում են աղմկահարույց միջադեպերով։

Փաշինյանի գործողություններին աջակցող ՔՊ-ական Արման Եղոյանը  Factor TV-ի հետ զրույցում հայտնեց՝ Գարեգին Բ-ին ԱԺ անդրանիկ նիստում տեսնելու անհրաժեշտություն չի տեսնում։

«Չեմ կարծում, որ ինքն Ազգային ժողովին և մեր ժողովրդին նոր ասելիք ունի, իսկ հին ասելիքի վերաբերյալ մեր ժողովուրդն իր կարծիքը հայտնել է»,- ասաց Արման Եղոյանը։

Իշխանական պատգամավորը հրաժարվեց մեկնաբանել՝ արդյո՞ք Գարեգին Բ-ի բացակայությունն ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքի խախտում չի համարվում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը պնդում է՝ իշխանության կողմից ոչ միայն ԱԺ կանոնակարգի այս դրույթն է խախտվում՝ կաթողիկոսին նիստին չհրավիրելով, այլ նաև Սահմանադրությունն ամբողջությամբ, քանի որ, ըստ Գրիգորյանի, չի պահպանվում պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքը։

«Հիմա մենք ԱԺ կանոնակարգի մի դրույթն ենք քննարկում, բայց եթե Նիկոլ Փաշինյանը տարանջատման բուն դրույթն է խախտում, նախընտրական խոստում է տալիս, ԱԺ-ի դրույթին անդրադառնալն ինչքանով է տեղին։ Նորմալ չէ կաթողիկոսին չհրավիրելը, բայց իրենց վարած քաղաքականության տեսանկյունից իրենց համար նորմալ է»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Նշենք, որ Գարեգին երկրորդ կաթողիկոսը 2003 թվականից մասնակցել է ԱԺ բոլոր գումարումների անդրանիկ նիստերին։ Եթե 2026-ի օգոստոսի 2-ի նիստին  նա չմասնակցի, ապա աննախադեպ կլինի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան