Սամվել Կարապետյանը հօգուտ ՌԴ-ի հայտարարություններ է անում, սա ուղիղ խոչընդոտ է ճիշտ օրակարգի ուղղությամբ․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 10:22
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրամոբիլների ներմուծման արտոնյալ քվոտայի մնացորդը
07.08.2026 | 10:13
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները
07.08.2026 | 10:12
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 10:05
«Ռեալն» ու ՊՍԺ-ն թանկարժեք տրանսֆերներ են իրականացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 09:56
Սիլիկյան թաղամասում գտնվող աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
07.08.2026 | 09:47
«Մեզ նույնպես հրթիռներ են պետք»․ Թրամփը՝ Ուկրաինային Patriot-ներ տրամադրելու մասին
07.08.2026 | 09:34
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ. ՔԿ
07.08.2026 | 09:24
Wildberries-ը հայտնել է Եկատերինբուրգի պահեստում հրդեհի մասին
06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
Բոլորը

«Ազգային-ժողովրդավարական բևեռի» անդամ Գևորգ Սաֆարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ընտրություններում գրանցած արդյունքներից հետո ուժի անելիքներին, քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակին և հնարավոր համագործակցությունների շուրջ քննարկումներին։ Նա վստահեցրել է, որ իրենց պայքարը պայմանավորված չէ ընտրական գործընթացներով։

«Նայեք, մեր պայքարը ոչ սկսվել էր այդ ընտրություններից առաջ՝ ընտրություններին մասնակցելու համար, ոչ, իհարկե, ավարտվում է ընտրությունների ավարտով։ Մենք տարիներ շարունակ գտնվում ենք պայքարի դաշտում», – նշել է Սաֆարյանը՝ հավելելով, որ ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին, քանի որ դրանք կեղծված էին դեռ մինչև քվեարկությունը։

Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանում ձևավորվել է կեղծ երկբևեռ դաշտ, որը մանիպուլացնում է հանրային կարծիքը։

«Տարիներ շարունակ ռեժիմը կառուցել է այնպիսի մեդիադաշտ, որ եթեր դուրս եկող մեդիա կենտրոնները գտնվում են կամ նախկինների ձեռքում, կամ ներկաների։ Եվ նրանք հանրությանը ներկայացնում են սև ու սպիտակ քաղաքական դաշտ։ Միմյանց քննադատելով, իրենց քաղաքական ուժին գովաբանելով, և հանրության մոտ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ իրականում քաղաքական դաշտում կան այս երկու գործոնները՝ նախկինները և ներկաները»։

Նա պնդում է, որ քաղաքացիները հաճախ քվեարկում են ոչ թե «կողմ», այլ «դեմ» սկզբունքով՝ չտեսնելով այլընտրանք։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հետ հնարավոր համագործակցությանը, որի մասին խոսել էր Ժիրայր Սեֆիլյանը Factor TV-ի հետ հարցազրույցում, Գևորգ Սաֆարյանն ընդգծել է հիմնական նախապայմանը։

«Այնտեղ շատ կարևոր ձևակերպում եղավ պարոն Սեֆիլյանի կողմից, որ եթե ընտրվի ճիշտ օրակարգ։ Եթե Սամվել Կարապետյանը կապացուցի կամ իր քաղաքական ուժը կապացուցեն մեզ, որ նրանք այլևս գնում են Հայաստանի ինքնիշխանության ճանապարհով, նրանք չեն ուզում, որ Հայաստանը լինի ռուսական գաղութ և այլն, այսինքն՝ կընտրվի ճիշտ օրակարգ, որն ուղղված կլինի Հայաստանի ինքնիշխանությանը, ապա նման քաղաքական ուժի հետ կարելի է համագործակցել։ Բայց այսօր մենք տեսնում ենք, այս պահի դրությամբ, համենայն դեպս ես տեսնում եմ, որ տվյալ քաղաքական ուժի հայտարարությունները ոչ թե գնում են դեպի ինքնիշխանության ճանապարհ, այլ հակառակ ուղղությամբ։ Պատկերացրեք, այս արհավիրքից հետո, երբ որ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ հանձնեց անգամ Արցախը դավաճանաբար, այս քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, որ մեր ապագան Ռուսաստանի հետ է»։

Ի պատասխան այն մեղադրանքների, թե «Ազգային-ժողովրդավարական բևեռն» իրականում քողարկված ռուսական նախագիծ է, որը գործում է արևմտամետ դիմակի տակ, Սաֆարյանը հակադարձել է.

«Այն քաղաքական ուժերը, որոնք որ կառավարվում են այս կամ այն կենտրոններից, ձեր նշած մեխանիզմով, այսինքն՝ դիմակ են դնում, այդ քաղաքական ուժերը երբեք այդ ուժային կենտրոնի վերաբերյալ ճշմարտությունը չեն ասում։ Իսկ Ազգային-ժողովրդավարական բևեռը այն քաղաքական ուժն է, որը շատ ուղիղ տեքստով, տարիներ շարունակ բացատրում է մեր ժողովրդին, նաև բացատրում էինք այս իշխանություններին, որ Ռուսաստանը հանդիսանում է թշնամի։ Մինչև Արցախի հանձնումը մենք զգուշացնում էինք, որ գնում է Արցախի աբխազացման պրոցես և որ Ռուսաստանը պատերազմ է հրահրելու և զորք է մտցնելու Արցախ։ Նման գործունեություն ծավալող քաղաքական ուժը, որը նախապես բացահայտում է Ռուսաստանի այդ դավադիր գործողությունները, չի կարող լինել ռուսական»։

Նա նաև հիշեցրել է ռուսական ռազմաբազայի և դեսպանատան դիմաց իրականացրած բողոքի ակցիաների և լյուստրացիայի շարունակական պահանջի մասին, որի արդյունքում, ըստ նրա, կբացահայտվեր հենց ռուսական գործակալական ցանցը։

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի և այլ ուժերի հետ համատեղ հայտարարություն անելու մասին՝ Սաֆարյանը պարզաբանել է, որ դա չի նշանակում համագործակցություն, այլ ընդամենը փաստի արձանագրում։

«Ազգային-ժողովրդավարական բևեռը այդ քաղաքական ուժերի հետ չի կատարել հայտարարություն։ Կա հայտարարություն, որին Ազգային-ժողովրդավարական բևեռը միացել է, այսինքն՝ դա համագործակցության հարթակ չէ։ Հայտարարությունը արձանագրում է այն ճշմարտությունները, որոնք տեղի են ունեցել ընտրություններից առաջ, ընթացքում և ՍԴ-ի քննարկումների ժամանակ»։

Նա վերահաստատել է, որ ցանկացած համագործակցություն բացառվում է, եթե մյուս կողմի օրակարգը չի բխում Հայաստանի ինքնիշխանությունից և արդարադատության հաստատումից։

«Եթե չի ընդունվելու օրակարգ, որը գնում է դեպի արդարություն, դեպի ինքնիշխանություն, դեպի ազատություն, իհարկե, մենք դրան չենք միանալու։ Իմ անձնական կարծիքն է, որ տվյալ քաղաքական ուժերը և տվյալ անձինք չեն մտնելու ճիշտ օրակարգ»,- եզրափակել է Գևորգ Սաֆարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան