Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ից ինչքան աշխատավարձ է ստացել

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Factor TV-ին տված հարցազրույցում խուսափեց հնչեցնել ՀԷՑ-ում իր աշխատավարձի չափը՝ միայն նշելով, որ մամուլում շրջանառվող «5-6 մլն դրամը» «չափազանցված» է։

Factor.am-ն ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմի անդամ, և Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ որպես հունիսի 7-ի ընտրություններում պատգամավորության թեկնածու Ռոմանոս Պետրոսյանի ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերն ու պարզել, թե նա ամսական ինչքան աշխատավարձ է ստացել ՀԷՑ-ից։

ԿԿՀ հայտարարագրում նշված է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի պաշտոնը Պետրոսյանը ստանձնել է 2025 թվականի հուլիսի 11-ին, և մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ը ստացել է 25 մլն 981 հազար 722 դրամ աշխատավարձ։ ԿԸՀ-ի հայտարարագրում հաշվետու ժամկետը մինչև 2026-ի ապրիլի 1-ն է, ըստ այդմ՝ 2025-ի հուլիսի 11-ից մինչև 2026-ի ապրիլի 1-ը Պետրոսյանը ՀԷՑ-ից ստացել է 37 մլն 622 հազար 563 դրամ։ Ստացվում է, որ Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձը ՀԷՑ-ում ամսական մոտ 4,3 մլն դրամ է։

Նկատենք, որ Հայաստանի Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնում 2025 թվականի հունվար-մայիսին Պետրոսյանն ամսական ստացել է մոտ 1․7 մլն դրամ աշխատավարձ։ Այսինքն՝ ՀԷՑ-ում, ՊՎԾ-ի համեմատ, նրա եկամուտն ավելացել է մոտ 2,5 անգամ։

Ստացվում է, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի պաշտոնում Ռոմանոս Պետրոսյանի աշխատավարձի՝ մամուլում շրջանառվող «5-6 մլն դրամ» թիվն իրականությանը չի համապատասխանում։ Նա ստանում է ամսական շուրջ 4,3 մլն դրամ աշխատավարձ։

Գայանե Խաչատրյան