Փաշինյանը Ծառուկյանին օլիգարխ կոչեց, մինչդեռ ասում էր՝ խոշոր սեփականատեր է․ բիզնեսը չպիտի լինի իշխանության մեջ․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի համոզմամբ՝ իշխանության կողմից հայտարարված «քրեաօլիգարխիայի ապամոնտաժման» գործընթացը կրում է հատվածական բնույթ և չի կարող արդյունավետ լինել առանց համակարգային դատաիրավական բարեփոխումների։ Նրա կարծիքով՝ գործող իշխանությունը ութ տարի շարունակ չի կարողացել ստեղծել արդարադատության անկախ և արդյունավետ մեխանիզմ, ինչի հետևանքով ցանկացած քրեական գործ կարող է հանրության շրջանում կասկածի տեղիք տալ։

«Ինչ-որ արվում է կամ ինչ-որ ներկայացվում է որպես քրեաօլիգարխիայի ապամոնտաժում, լավագույն սցենարի դեպքում արվում է կեսից։ Եթե չունես դատաիրավական արդար, արդյունավետ աշխատող մեխանիզմ, և ձեռնարկում ես նման գործողություններ, դրանք կարող են արդյունավետ լինել, կարող են անարդյունավետ լինել, բայց անարդար լինելու կասկածի հետքը շարունակ մնալու է հանրության շրջանում»,- նշեց Բարսեղյանը։

Նա ընդգծեց, որ իշխանությունը նախընտրել է կետային միջամտությունները՝ համակարգային լուծումների փոխարեն։ «Ես կնախընտրեի, որ ութ տարի առաջ պարոն Փաշինյանը սկսեր իր խոստումն իրականացնել՝ դատաիրավական համակարգը բարեփոխեր, և այդ համակարգը կարողանար արդյունավետ, արդարադատություն իրականացնել իր բոլոր օղակներով՝ ոստիկանություն, դատախազություն, քննչական մարմիններ և իհարկե՝ դատարաններ»։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործին՝ Բարսեղյանը այսպիսի կարծիք հայտնեց ներկայացված մեղադրանքների և դրանց քաղաքական ենթատեքստի առնչությամբ։ «Դժվար եմ պատկերացնում, որ այդքան հարստություն ունեցող մարդը 21 միլիոն դոլարի կողոպտելու բանի գնա։ Գաղափար չունեմ, կարող է՝ դա էլ կա, չեմ կարող ասել»։

Նրա կարծիքով, իշխանությունը, թիրախավորելով առանձին գործիչների, անտեսում է ավելի խորքային և համակարգային հանցագործությունները։ «Ինչու՞ Քոչարյանի 200 միլիարդ դոլար գնահատվող, ապօրինի համարվող գույքի վերադարձի առաջխաղացում չկա։ Մարտի 1-ի գործի ձգձգումները մինչև ո՞ւր կարող են շարունակվել, մինչև վաղեմության բոլոր հնարավոր ժամկետները անհաղթահարելի դառնան»։

Բարսեղյանի դիտարկմամբ՝ իշխանության այս մոտեցումը բխում է նախկին իշխանավորների «ռևանշի ռիսկը» թերագնահատելուց․ «Ինձ թվում է, որ Փաշինյանը թերագնահատել էր նախկին իշխանավորների ռևանշի ռիսկը։ Իրեն թվում էր, չգիտեմ ինչու էր թվում… որ եթե ինքը համբերատար կամ ներողամտորեն է վերաբերվում, խաթրաշահ է, սիրալիր, բարության դիրքերից է հանդես գալիս, բոլորն ասելու են՝ «Վա՜յ, ապրի արևդ, այս ինչ լուսավոր առաջնորդ է, այսքան վատ-վատ բաներ ենք արել, բերեք այլևս չանենք»։

Բանախոսը նաև մատնանշեց իշխանության հակասական դիրքորոշումը խորհրդարան անցած ընդդիմության նկատմամբ։ Մի կողմից, ըստ Փաշինյանի, ընդդիմության օգտին տրված բոլոր քվեներն ընտրակաշառքի արդյունք են, մյուս կողմից՝ իշխանությունը հաշտ է նրանց հետ նույն խորհրդարանում գտնվելու փաստի հետ։

«Իշխանությունը, փաստորեն, հաշտ է խորհրդարանում իր պնդմամբ իշխանության զավթման փորձ արած քաղաքական ուժի կամ ուժերի ներկայության հետ։ Փաստացի այդպես է։ Քաղաքացիական պայմանագիրը չի դիմել Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր հայտարարելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով։ Միևնույն ժամանակ, Փաշինյանն ասում է, որ նրանց օգտին, ով քվե է տվել, բոլորը՝ 100 տոկոսով, ընտրակաշառքով են տվել։ Բա ինչու՞ եք հաշտ, որ 41 հոգի պիտի ընտրակաշառքով զբաղեցնի պատգամավորական տեղեր։ Սա անարդար է»,- ասաց նա։

Ամփոփելով՝ Բարսեղյանը կրկին շեշտեց, որ առանց դատավորների զտման (վեթինգի) և արդարադատության համակարգի իրական բարեփոխման, որը խոստացվել էր դեռ ութ տարի առաջ, «քրեաօլիգարխիայի» դեմ պայքարը մնալու է կիսատ և անարդյունավետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան