ՌԴ-ն կփորձի տնտեսապես հյուծել ՀՀ-ին՝ թանկացումներ և դժգոհություններ լինեն, ընդդիմության հետ հասնի իշխանափոխության․ Արմեն Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համոզմամբ՝ Հայաստանում քաղաքական կինոն չի ավարտվել, և Սահմանադրական դատարանի որոշումով ընդամենը ավարտվեց դրա առաջին սերիան։ Նրա կարծիքով, Ռուսաստանը չի հրաժարվել Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու իր նպատակից և ընտրություններում իր «Ա պլանի» ձախողումից հետո անցել է «Բ պլանի» իրագործմանը։

Ըստ Բադալյանի, Ռուսաստանի սկզբնական ծրագիրը՝ «Ա պլանը», նախատեսում էր իշխանափոխություն ընտրությունների միջոցով։ «Կար պլան Ա, այն է՝ երեք ռուսամետ ուժերը ընտրությունների միջոցով, ապահովելով մաքսիմալ մասնակցություն, պետք է որ երեքով միասին ավելի շատ ձայն հավաքեին, քան ՔՊ-ն, դա չաշխատեց։ ՔՊ-ն կարողացավ ինքն, անկախ նրանից իրականում ուներ ձայն, թե չուներ ձայն, ընտրություններով ասաց՝ ես հաղթել եմ։ Եվ Սահմանադրական դատարանը, փաստացի, երբ որ ճանաչեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները, դրանով կարող ենք ասել՝ այո՛, առաջին սերիան ավարտվեց։ Ռուսաստանն այս պահի դրությամբ զրկվեց ընտրական գործընթացի միջոցով Հայաստանում իշխանափոխություն անելու հնարավորությունից»,- նշեց նա։

Անցնելով հաջորդ փուլին՝ Բադալյանը պարզաբանեց, որ Ռուսաստանն այժմ որդեգրել է տնտեսական ճնշումների ռազմավարություն։ «Հիմա մենք անցնում ենք պլան Բ։ Ո՞րն է պլան Բ-ն։ Պլան Բ-ն դա դիրքային կամ ՀՀ տնտեսությունը հյուծելու քաղաքականությունն է։ Այսինքն՝ սահմանափակումները չեն վերանում, կամաց-կամաց կամ նույնն է մնում, կամ փորձ է կատարվում մի քիչ ավելի խստացնել՝ բերելով սոցիալական լարումը և դժգոհությունները մինչև աշուն»։

Որպես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վատթարացման ապացույց՝ քաղտեխնոլոգը թվարկեց մի շարք փաստեր.

1․ Շնորհավորանքի բացակայություն. «Առաջին անգամ նախորդ 35 տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության իշխանությունները չեն շնորհավորել Հայաստանի իշխող քաղաքական ուժին հաղթանակի կապակցությամբ և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանին։ Դա ցուցիչ է, որ իրենք չեն ճանաչում հունիսի 7-ի ընտրությունները դե յուրե»։

2․ Տնտեսական սահմանափակումների շարունակություն. Նա նշեց, որ հանդիպումներից հետո տնտեսական սահմանափակումները ոչ միայն չեն վերացել, այլև ավելացել են։

3․ Վերաբերմունքը պաշտոնական մակարդակում. Բադալյանը մատնանշեց ՌԴ վարչապետ Միշուստինի սառը վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ և ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որը Փաշինյանի խոսքերը որակել էր որպես «դեմագոգիա»։ «Երբ որ մեկին ասում են սա դեմագոգիա է, անուղղակի ասում են՝ դու դեմագոգ ես»։

4․ Քարոզչական հարձակում. «Ռուսաստանի կարևորագույն քարոզչական ալիքներից մեկով՝ Առաջին ալիքով, շոու հաղորդում է ցուցադրվում, որտեղ վարչապետի անունից դիմում են ԵԱՀԿ ղեկավարին՝ իբր եկեղեցու դեմ պայքարում աջակցության խնդրանքով։ Այստեղ կարևոր չի բովանդակությունը, այլ որ վարչապետի անունից են խոսում»։

5․ Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններ. Նա նաև հիշատակեց Դմիտրի Մեդվեդևի խոսքը, որտեղ նշվել է, թե Հայաստանում իշխանությունները հալածում են ընդդիմադիրներին։

Ըստ Բադալյանի՝ Ռուսաստանը կարող է դիմել նաև ավելի կոշտ քայլերի՝ ստեղծելով ներքին պայթյունավտանգ իրավիճակ։ «Կարող են մի քանի հարյուր հազար մարդ Ռուսաստանից ուղղակի ուղարկել Հայաստան։ Պատկերացրեք՝ մարդը Կրասնոդարում տուն ունի, բիզնես ունի, ինչ-որ նիստուկաց ունի ու ասում են՝ ճամպրուկդ վերցրու, գնա Հայաստան։ Ինքը գալու է խիստ զայրացած։ Ինքը էլ չի նայելու՝ իր դեմը ոստիկա՞ն է, քննի՞չ է, ինչ-որ Ազգային գվարդիա, ոստիկանական… ինքը բռնություն է կիրառելու»։

Ներկա իրավիճակը նա բնութագրում է որպես դիրքային պայքար։ «Ռուսական կողմը սահմանափակում է Հայաստանի տնտեսական արտահանումները, հայկական կողմը կալանավորում է ռուսամետ ընդդիմության գործիչներին։ Այսինքն՝ դիրքային մարտեր են գնում»։

Միաժամանակ, Բադալյանը թերահավատորեն է վերաբերվում Եվրամիության կողմից իրական տնտեսական օգնության հնարավորությանը, որը կկարողանար չեզոքացնել ռուսական ճնշումները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան