Իմ տեսնելով՝ Ծառուկյանը դիմադրելու գործողություն է արել իրավապահներին․ գետնին պառկեցնելն ադեկվատ է այդ դեպքում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.07.2026 | 20:47
Թրամփը սպառնում է չորեքշաբթի երեկոյան Իրանի դեմ նոր հարվածներով
08.07.2026 | 20:33
Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը
08.07.2026 | 20:20
ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
08.07.2026 | 20:08
Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է հաշտեցնել ՌԴ-ին և Ուկրաինային, «ինչպես արել է Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում»
08.07.2026 | 20:00
Իմ տեսնելով՝ Ծառուկյանը դիմադրելու գործողություն է արել իրավապահներին․ գետնին պառկեցնելն ադեկվատ է այդ դեպքում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 19:45
Հայտնի են ֆուտզալի Հայաստանի չեմպիոնի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
08.07.2026 | 19:30
«Ասֆալտին փռելու» տեսարան․ ինչո՞ւ Ծառուկյանին 7 հոգով գետնին պառկեցրին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 19:16
Երևան, Գյումրի և Կապան քաղաքների մի շարք հասցեներում վաղը գազանջատումներ կլինեն
08.07.2026 | 19:00
Նարեկ Կարապետյանը որոշել է մանդատը վերցնել՝ գիտակցելով, որ պատգամավորները իշխանական բռնաճնշումների զոհ կլինեն․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 18:49
Ընտրությունները ի հայտ բերեցին նոր մարտահրավերներ, որոնց շուրջ պետք է մտածենք. վարչապետը՝ նախագահին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 18:43
Հայաստանի և Ղազախստանի ԱԱԾ-ները գաղտնի տեղեկություններ փոխանակելու կարգը հստակեցրել են
08.07.2026 | 18:30
Փաշինյանի հետ Միշուստինի հանդիպումը ցույց տվեց՝ Մոսկվան ստիպված է փոխգործակցել Հայաստանի հետ․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 18:26
ՌԴ-ն միգրանտների երեխաներին կպարտավորեցնի լքել Ռուսաստանը 18 տարեկան դառնալուց հետո
08.07.2026 | 18:18
Ծառուկյանի առանձնատանը մնացած կենդանիները կերակրվում են․ ՔԿ
08.07.2026 | 18:10
Եվս 2 կալանավորված Ծառուկյանին առնչվող գործով // Մարիա Կարապետյանը՝ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Սահմանադրական դատարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը Factor TV-ի եթերում խոսել է ՍԴ որոշման, ընդդիմության մեղադրանքների, Գագիկ Ծառուկյանի կալանավորման և Երևանի տրանսպորտային խնդիրների մասին։

Ի պատասխան հարցին, թե արդյոք Սահմանադրական դատարանի՝ ընտրությունների արդյունքներն ուժի մեջ թողնելու որոշումը կարող է հանգեցնել նոր քաղաքական ապակայունացման, Սուրեն Գրիգորյանը նշել է.

«Չեմ կարծում, որովհետև իրականում այդ փողոցային պայքարի մասին… փողոցային պայքար, եթե պետք է լիներ, արդեն պետք է լիներ, որովհետև քաղաքականության մեջ ընդհանուր առմամբ պահը շատ կարևոր է, և եթե մենք իրապես ունենայինք այն ընտրությունները, այն խայտառակ ընտրությունները, որը ընդդիմությունը նկարագրում է, որը իրականում չի եղել, եղել են շատ նորմալ ընտրություններ, որոնք զերծ չեն եղել խնդիրներից, ոնց ցանկացած ընտրություն, իրականում այդ փողոցային պայքարը արդեն պետք է սկսվեր»։

Նրա խոսքով՝ ընդդիմության՝ ՍԴ դիմելը ոչ թե իրավական, այլ զուտ քաղաքական նպատակ է հետապնդել. «Սահմանադրական դատարան դիմելը եղել է ընդդիմադիր գործիչների համար, իմ կարծիքով, ոչ թե իրավական կամ թեկուզ իրավաքաղաքական, այլ մաքուր քաղաքական գործընթաց, այսինքն՝ իրենք ուզեցել են ստանան հարթակ, որտեղ իրենք կփորձեն էլի ևս մեկ անգամ հանրությանը համոզել, որ տեղի է ունեցել մի խայտառակ բան, որին մասնակից է եղել ամբողջ հանրությունը, բայց չգիտես ոնց չի նկատել»։

Անդրադառնալով ԲՀԿ-ի նկատմամբ «անարդար վերաբերմունքի» և «ձայներ գողանալու» մասին մեղադրանքներին՝ Գրիգորյանը պնդել է, որ այդ թեզերն անհիմն են։

«Կա մի հատ շատ պարզ տրամաբանություն, որպեսզի ես ձեզնից ինչ-որ բան գողանամ, դուք պետք է դա ունենաք։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, և ի դեպ Սահմանադրական դատարանի որոշման մեջ էլ այս արձանագրումը կա, ԲՀԿ-ն ասում է՝ մենք ունեինք ձայներ, մեզնից գողացան։ Ես էլ ասում եմ՝ կարո՞ղ եք ապացուցել, որ ունեիք ձայներ և ո՞նց է հնարավոր հիմնավորել, որ այդ ձայները կային։ Այդ տեղամասերը անվավեր են ճանաչվել, որովհետև ԿԸՀ-ն ասում է՝ այս տեղամասերում եղել են այնպիսի խախտումներ, որ հնարավոր չի վերականգնել, հասկանալ՝ որ ուժը քանի ձայն ունի։ Այսինքն՝ այն ձայները, որոնք արձանագրվել են թղթի վրա, դրանք արժանահավատ ձայներ չեն, դրանք խախտման պայմաններում ձևավորված ձայներ են»։

Ըստ Սուրեն Գրիգորյանի՝ Գագիկ Ծառուկյանի գործով քրեական գործընթացները քաղաքական ենթատեքստ չունեն, և ցանկացած գործողություն, անկախ ժամանակից, կարող էր քաղաքական մեկնաբանությունների տեղիք տալ։

«Չկա իդեալական թայմինգ, որի դեպքում դրա մասին չեն ասում։ Եթե լինում է ընտրություններից հետո, դա վրեժ է, եթե լինում է ընտրություններից առաջ, դա քաղաքական հակառակորդների չեզոքացում է, եթե լինում է ընտրություններից լավ առաջ, դա նախապես չեզոքացում է։ Պրոբլեմը գիտե՞ք այդտեղ որն է, որ ձեր հարցի մեջ ինքնահակասություն կա։ Դուք մի կողմից ուզում եք քրեական գործերի հարուցումը չկապվի ընտրությունների և քաղաքական պրոցեսների հետ, բայց ուզում եք, որ իրավապահը իր գործողությունները կատարելիս նայի՝ այ հիմա, որ ես դա անեմ, քաղաքական տեսանկյունից դա ո՞նց կնայվի։ Դա հենց կապվել է»։

Խոսելով Երևանի տրանսպորտային համակարգի խնդիրների, մասնավորապես խցանումների և գերբեռնվածության մասին, Գրիգորյանը, որպես Երևանի փոխքաղաքապետ, նշել է.

«Մենք հիմա եղած շարժակազմը տարեցտարի ավելացնում ենք և այդ նաև հին շարժակազմը նորով ենք փոխարինում, և սրան զուգահեռ նաև երթևեկության կառավարման կենտրոնի շրջանակներում հիմա աշխատանքներ ենք տանում, որպեսզի թվային տվյալների հիման վրա, միգուցե գծերի միջև փոփոխություններ կատարենք։ Այդ խնդիրը պետք է լուծվի կոմպլեքս»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան