Իշխանությունը յուրացրել է իրեն զսպող միակ մեխանիզմը՝ ընդդիմությունը հաշտվել է դրա հետ, ասել՝ կաշխատենք մանդատի շրջանակում. Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Սահմանադրական դատարանի որոշումը, որով մերժվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու ընդդիմության պահանջը, իշխանության զավթում էր, որի միջոցով իշխող քաղաքական ուժը յուրացրեց 3/5-ին վերապահված լիազորություններ»,- Factor TV-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Բոլորին դեմ եմ» նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանը։

«Այս գնահատականը, գուցե, հարիր չէ որոշ մարդկանց քիմքին, գուցե քաղաքացիները, քաղաքական ուժերը, քաղհասարակությունն այլ ակնկալիքներ ունեն։ Մենք փաստի հետ պետք է առերեսվենք, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով և ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի կոպիտ խախտումով քաղաքական ուժի մանդատները յուրացվել են, և, հետևաբար, Հայաստանի կառավարող մեծամասնությունը այդ կերպ, համակարգված կերպով յուրացրել է այնպիսի իշխանություն, որը Սահմանադրությամբ տրված է 3/5-ին»,- նշեց Նահապետյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում ձևավորվել է միջավայր, որտեղ ընդդիմությունը զրկված է իրական լծակներից, իսկ իշխանությունն ունի գործողությունների լայն դաշտ։ 

«Հայաստանի Սահմանադրությունը գրված է այնպես, որ հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը՝ ոչինչ։ Ընդդիմությունը չունի որպես այդպիսին բլոկերներ, ինչ-որ գործընթացներ տորպեդահարելու լծակներ։ Ընդդիմության միակ լծակը, որն ինքը կարող էր ունենալ երկու տարի հետո գլխավոր դատախազի ընտրության հարցում, Հանրապետության նախագահի ընտրության հարցում, մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցում, այդ լծակը յուրացվել է, այսինքն՝ այն միակ զսպող մեխանիզմը, որ պիտի ունենար ընդդիմությունը, ակնհայտ ապօրինությամբ այդ իշխանությունը յուրացվել է, 3/5-ին վերապահված իշխանության յուրացում է տեղի ունեցել»,- ընդգծեց նա։

Միքայել Նահապետյանի համոզմամբ՝ առանց փողոցային պայքարի և հանրային լայն մոբիլիզացիայի, իշխանափոխության ընտրական մեխանիզմները չեն կարող արդյունավետ լինել։

«Ընտրական մեխանիզմ՝ առանց հստակ, ոչ պակաս ժողովրդավար փողոցային մահակի, չի աշխատելու։ Պետք է գոյություն ունենա ինֆրաստրուկտուրա, հանրային նարատիվ այդ փոփոխությունների, փողոց դուրս գալու պատրաստ մարդիկ, և այդ մարդկանց կամքով է, որ պաշտպանված կարող է լինել որևէ ընտրական ճանապարհ։ Ընտրությունները պետք է հետևանք լինեն հանրային տրամադրությունների»,- ասաց նա։

Նահապետյանը ներկայացրեց այն պետության իր տեսլականը, որի շուրջ համախմբելով, ըստ իրեն, հնարավոր կլինի հասնել իրական փոփոխությունների։

«Ես ուզում եմ ստանալ լավ կազմակերպված, ժողովրդավար, այսինքն՝ իշխանությունը բաշխած, և էգոիստ պետություն, որը բացառապես իր շահերով է առաջնորդվում և չի մտնում ուրիշների, կներե՛ք արտահայտությանս, «բազարների» մեջ՝ առանց սեփական օգուտներն ունենալու։ Սա է, ես ուզում եմ լավ կազմակերպված, բառադիությունը, կիսատությունն ու միջակությունը մերժող, դեմոկրատական ու էգոիստ, չեզոք պետություն»,- եզրափակեց Միքայել Նահապետյանը՝ հավելելով, որ այս գաղափարի իրագործումը կպահանջի քաղաքական նոր ուժերի և լիդերների ձևավորում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան