Չի եղել դեպք, որ ուժը հաղթահարի անցողիկ շեմը, բայց ԿԸՀ-ն խլի այն. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սահմանադրական դատարանի կողմից ընտրությունների արդյունքները վիճարկող հայցերը մերժելուց հետո, «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը շեշտեց՝ Հայաստանում այսօր գոյություն ունի Սահմանադրական դատարան որպես ինստիտուտ, սակայն բացակայում է բուն սահմանադրական արդարադատությունը։

«Սահմանադրական արդարադատության համար առաջնայինը հենց իր՝ Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմությունն էր, որը, ցավոք, չհաղթահարվեց։ Սահմանադրական դատարանը հենց ինքը հրաժարվեց իր իսկ կազմի լեգիտիմության խնդիրը արդարացի լուծել»։

Վարդևանյանը նշում է՝ ներկայացված փաստերն ու ընտրախախտումները անվիճելի էին և դուրս էին սուբյեկտիվ գնահատականների տիրույթից։

«Սա խոսում է համակարգային խնդիրների մասին։ Դատական նիստերը շատերի համար ունեցան ճանաչողական նշանակություն, ինչը թերևս անհրաժեշտ էր»,- նշեց նա։

Պատասխանելով քաղաքական ազդեցության մասին հարցին՝ Վարդևանյանն ակնարկեց, որ նույնիսկ դատավորներից մեկի հարցադրումները ամբողջությամբ տեղավորվում էին գործող քաղաքական իշխանության խոսույթի մեջ։

ՍԴ-ի այլ սպասելիքներ ունե՞ր արդյոք ընդդիմությունը, Վարդևանյանն ասաց՝ մենք իրատես էինք և հասկանում էինք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հավանականությունը խիստ ցածր է, սակայն այլ հարցով հույսեր ունեին։

«Մանդատների բաշխման կարգի հետ կապված հարցը, դա նույնիսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար ակնհայտ էր։ Այսինքն՝ ԿԸՀ ցանկացած անդամ գիտակցում է, որ վաղ թե ուշ այս հարցի վերաբերյալ իրենք ստիպված են լինելու տալ պատասխաններ։ Որովհետև երբ անվավեր է ճանաչվում ընտրական տեղամասի արդյունքները ԿԸՀ նախաձեռնությամբ, որը էական ազդեցություն է ունենում ընտրության ընդհանուր ելքի վրա, պետք է լիներ վերաքվեարկություն։ Բայց դա չեղավ»։

Արամ Վարդևանյանը հատուկ շնորհակալություն հայտնեց ընդդիմադիր ընտրողներին և հայտարարեց, որ դատական պրոցեսի ընթացքում հաջողվել է հասնել մի կարևոր հաղթանակի. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ նրա, փաստացի հրաժարվել է համատարած ընտրակաշառքների մասին իր պնդումներից։

«Ընտրակաշառքների հետ կապված այդ ամեն կերպ փչված փուչիկը վերացավ և վերածվեց դրվագային մի քանի դեպքերի, որոնք որևէ ազդեցություն չեն ունեցել ընտրությունների վրա։ Սրանով ինչ-որ իմաստով վերականգնվեց մեր հայրենակիցների վիրավորված պատիվն ու արժանապատվությունը»,- ասաց Վարդևանյանը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական մանդատները վերցնելուն և հետագա քաղաքական քայլերին, նա նշեց, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ այն բանից հետո, երբ կլինի դատարանի ամբողջական որոշումը։

Մանրամասները՝ տեսանյութում։