Հայտնի են «Տանկային բիաթլոնի» առաջին փուլի հայկական թիմի մրցակիցները. «Ռազմինֆո»

Լուրեր

12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
Բոլորը

«Տանկային բիաթլոնի» առաջին՝ «Անհատական մրցավազք» փուլի ընթացքում ՀՀ ԶՈւ տանկային երեք անձնակազմերը դեղին ներկված տանկերով կմրցեն հուլիսի 30-ին, օգոստոսի 4-ին և 6-ին: Հուլիսի 24-ին կայացել է վիճակահանությունը: Այս մասին հայտնում է «Ռազմինֆո»–ն:

Տանկերի մրցավազքին մասնակցում են 19 երկրի թիմեր, այդ թվում՝ Ադրբեջանի, Իրանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի և Չինաստանի:

 

Ադրբեջանցի տանկիստները մրցելու են հուլիսի 29-ին, 31-ին և օգոստոսի 5-ին, Քուվեյթի, Մոնղոլիայի և Չինաստանի թիմերի հետ:

Իրանի թիմի մրցակիցներն են Ղազախստանի, Զիմբաբվեի և Բելառուսի հավաքականները:

Այս տարի, բացի երեք երկրների հավաքականներից, մնացած բոլոր երկրների տանկիստները կմրցեն Ռուսաստանի տրամադրած Տ-72Բ տանկերով: Սա պայմանավորված է նրանով, որ այս տանկերն առկա են մասնակից բոլոր երկրների սպառազինություններում: Այդ նպատակով պատրաստվել է 70 տանկ: Վիճակահանությունից հետո թիմերը ստանում են չորսական տանկ:

Սեփական տանկերով կմրցեն Բելառուսի, Հնդկաստանի և Չինաստանի թիմերը: Բելառուսը ներկայանալու է իր իսկ արդիականացրած Տ-72 տանկով, Չինաստանի թիմը՝ սեփական արտադրության Type 96B-ով, Հնդկաստանը՝ Ռուսաստանի արտոնագրով արտադրած Տ-90 տանկով:

Երկրներից յուրաքանչյուրը ներկայացրել է չորսական տանկային անձնակազմ, որոնցից երեքը՝ հիմնական, մեկը՝ պահեստային, բոլորը միասին կազմում են 12 մարդ: Անձնակազմի մեջ է մտնում նաև ընդհանուր հրամանատարը, 2 մարզիչ, տեխնիկական սպասարկման բաժնի 6 մասնագետ:

Հայաստանցի տանկիստներն մրցույթին մասնակցում են 5-րդ անգամ: 2014-ին Հայաստանի տանկիստների թիմը գրավել է «Տանկային բիաթլոնի» երկրորդ տեղը և որպես մրցանակ ստացել Տ-90Ս տանկ, որն էլ Հայաստան է տեղափոխվել 2016թ. ապրիլին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: