Դատավորը չի արձագանքել Ռ․ Քոչարյանին դեկտեմբերի 1-ին կալանավորելու վերաբերյալ Հայկ Ալումյանի հայտարարությանը

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Այսօր մամուլում եղավ հրապարակում այն մասին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դեկտեմբերի 1-ին կկալանավորեն։

Ռ․ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանն այսօր դատական նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ մամուլի այդ հրապարակման մասին հայտնել է դատավորին և թեև չէր կարող դատավորին հարց ուղղել, ուստի այդ մասին պարզապես հայտարարություն է արել։

«Ես էլ այսօր բացեցի մամուլը, կարդացի տեղեկությունը և քանի որ դատավորին հարցեր ուղղելու իրավունք չունեի, դատարանում հանդես եկա այդ մասին հայտարարությամբ։ Հայտարարության վերջում ասացի, որ շատ կուզեի, որպեսզի դատավորը վերջում մեկնաբանություն անի իմ հայտարարության վերաբերյալ։ Բայց նա ոչինչ չասաց։ Ես նաև վկայակոչեցի, որ առայժմ երկու անգամ է նման հայտարարություն եղել, որոնք երկուսն էլ հաստատվել են», – ասաց պաշտպանը։