Ընդդիմությունը կվերցնի մանդատները, և դա իրենց վախճանը կլինի․ կլեգիտիմացնեն ընտրության արդյունքը․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Factor TV-ի եթերում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը վերլուծելով հետընտրական իրավիճակը՝  պնդել է, որ Հայաստանում իրական ընդդիմություն գոյություն չունի, իսկ քաղաքական դաշտը գործում է որպես «փոխհամաձայնեցված խմբի իշխանություն»։

Պետրոսյանի համոզմամբ՝ ներկայիս քաղաքական դաշտում առկա ուժերը չեն կարող համարվել ընդդիմություն, անկախ նրանից՝ խորհրդարանում են, թե ոչ։

«Հայաստանի Հանրապետությունում, որպես այդպիսին, ընդդիմություն գոյություն չունի։ Տիտղոսակիր ընդդիմությանը, անկախ նրանից՝ պառլամենտում են, թե պառլամենտում չեն, ընդդիմություն համարելը ուղղակի անարգել է քաղաքական միտքն ու քաղաքական գիտությունն ընդհանրապես։ Ընդդիմություն լինել՝ չի նշանակում ասել, որ Նիկոլ Փաշինյանը թուրք ու դավաճան է, և վերջ, դուք արդեն ընդդիմություն եք»,- նշել է նա։

Պետրոսյանի խոսքով, խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը գրծում են նույն արժեքային համակարգում և զուրկ են քաղաքական բովանդակությունից։ «Նույն արժեքային համակարգի մեջ գործող քաղաքական զրո բովանդակություն, քաղաքական զրո միտք, տեսլականի, նարատիվի բացակայություն և ընդհանրապես՝ ամեն ինչի ի սպառ բացակայություն։ Միակ կոմպոնենտը բացառապես ֆինանսն է»։

Ըստ Պետրոսյանի՝ խորհրդարանում հայտնված ընդդիմադիր ուժերի հիմնական գործառույթը լինելու է իշխանության լեգիտիմացումը։

«Լեգիտիմացնելու են այս իրավիճակը, ուրիշ ի՞նչ պետք է անեն պառլամենտում։ Ընդդիմության առաջին համարն են փորձելու լինել և փորձելու են խցանված պահել դաշտը, որ հետո ինչ-որ մի ժամանակ, եթե փոփոխություն լինի, այդ փոփոխության մեջ իրենք կրկին ինչ-որ մասնակցություն ունենան, բայց չի լինելու այդպիսի բան։ Պառլամենտում լինելու են Նիկոլ Փաշինյանի հենարանը, միակը»։

Պետրոսյանը քննադատել է քաղաքական դաշտում բիզնեսի ներկայացուցիչների գերակայությունը՝ նշելով, որ տնտեսական մտածողությունը կործանարար է պետական կառավարման համար։

«Տնտեսական մարդը իր էությամբ մեր պետական համակարգի համար, այս խորքային ճգնաժամում, մեծագույն չարիք է։ Ոչ թե՝ որ ինքը վատն է և այլն, այլ որ իրենց մեխանիզմը, աշխարհընկալումը այլ տրամաբանության մեջ է։ Բիզնես մարդու մոտիվացիան բացառապես սեփական անձնական շահի մաքսիմալիզացումն է, այն ինչ քաղաքական մարդու նպատակը ամենևին դա չպիտի լինի»,- ասել է նա՝ հավելելով, որ մեծ կապիտալի տեր դերակատարի կարևոր գործառույթը պետք է լիներ ազգային էլիտաների վերհանումը, ինչը, ըստ նրա, տեղի չի ունեցել։

Սուրեն Պետրոսյանի կարծիքով՝ ընտրությունները ոչ թե գաղափարների, այլ վարչական ռեսուրսի և ֆինանսների պայքար էին, և իրական ուժը ոչ թե ֆինանսն է, այլ ժողովրդի աջակցությունը։

«Ուժը բացառապես այն մարդուն է պատկանում, ով ունի ժողովրդի կողմից աջակցություն։ Սա է ուժը։ Ոչ թե ձեր ֆինանսները, ոչ թե ձեր միլիոնները, ոչ թե ձեր լրատվականները, որոնք միշտ կիսատ-պռատ ճշմարտություն են ասում։ Ուժն այնտեղ է, որտեղ անգամ ձեզ, թեկուզ լոկալ խնդրում, 100 հոգի կաջակցի»։

Նա կանխատեսել է, որ քաղաքական փոփոխությունները տեղի են ունենալու ոչ թե ընտրություններով, այլ փողոցային պայքարի միջոցով, որի ընթացքում ժողովուրդը «սրբելու է» նախ ընդդիմությանը, ապա՝ իշխանությանը։

«Փոփոխությունները լինելու են Սահմանադրության շրջանակներում, բայց փողոցով։ Ու ամենակարևորը հիշե՛ք՝ ժողովուրդը առաջին հերթին քաղաքական իմաստով սրբելու է ընդդիմությանը, հետո նոր՝ իշխանությանը, որովհետև ժողովուրդը սկսել է իդեալական պատկերացնել, թե ինչ իրավիճակում ենք մենք»,- եզրափակել է Պետրոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան