Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Factor TV-ի եթերում վերլուծել է Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Երևան սպասվող այցի նշանակությունը։ Նրա խոսքով՝ Եվրամիության այս քայլը ուղղակի աջակցություն է Հայաստանին, իսկ Ռուսաստանի ճնշումները պայմանավորված են ոչ թե Հայաստանի արտաքին քաղաքականությամբ, այլ երկրի ներսում գործող ռուսամետ ուժերի առկայությամբ։

«Ինքը գալիս է աջակցելու։ Ինչի՞ մասին է խոսքը։ Հիմա Ռուսաստանը փակեց իր շուկան մեր ապրանքների առջև, ու առաջին հերթին՝ գյուղատնտեսական ապրանքների առջև։ Հիմա այդ ապրանքը պետք է փորձենք ծախել այլ շուկաներում։ Վերջ։ Պետք չի լարվել, պետք չի նեղանալ։ Ռուսաստանը, Պուտինը հակահայկական քաղաքականություն է վարում երկար ժամանակ»,- նշեց նա։

Քաղաքագետը առանձնացրեց Եվրամիությունից սպասվող աջակցության երեք հիմնական ուղղությունները.

Շուկայի բացում. «Առաջինը՝ շուկան բացել։ Օրինակ՝ հանել այդ տուրքերը, մաքսատուրքերը մեր ապրանքների վրա, որ մեր ապրանքը, որը համապատասխանում է եվրոպական ստանդարտներին, մտնի շուկա՝ առանց լրացուցիչ մաքսատուրքերի»։

Ստանդարտներին համապատասխանեցում. «Երկրորդ ուղղությունը՝ աջակցել արագ, որ մի մասը մեր ապրանքների համապատասխանեցնենք եվրոպական ստանդարտներին»։

Ֆինանսական աջակցություն. «Եվ երրորդը, ուղղակի ֆինանսական աջակցություն տալ մեր գյուղատնտեսությանը, մեր ֆերմերներին։ …Որ այդ մեր ֆերմերները դիմանան այս անցումային փուլին»։

Բացի այդ, նրա խոսքով, կլինի նաև չորրորդ կարևոր բաղադրիչ՝ կապված տարածաշրջանային ապաշրջափակման հետ, որի շրջանակներում ԵՄ-ն միլիարդավոր դոլարների հասնող աջակցություն կցուցաբերի Հայաստանին և Ադրբեջանին։

Ի պատասխան այն հարցին, թե ինչու է Հայաստանը գնում Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ռիսկին, Ստեփան Գրիգորյանը զուգահեռներ անցկացրեց Ղազախստանի և Ադրբեջանի հետ։

«Դուք գիտե՞ք, որ Ղազախստանը օրերս ստորագրեց Եվրամիության հետ 10 միլիարդի ծրագիր։ Հայաստանը ինչքան էլ լավ չաշխատի, ֆիզիկական համագործակցությունը կարող է լինել 100 միլիոն, կես միլիարդ, մեկ միլիարդ, բայց 10 միլիարդ չի լինի։ Դուք գիտե՞ք, որ Ղազախստանն ունի CEPA համաձայնագիր, այնպիսին, որ մենք ունենք Եվրամիության հետ։ … Իսկ ինչո՞ւ Ռուսաստանը չի վախեցնում, չի սպառնում Ղազախստանին։ … Ուրեմն պատճառը շատ հասարակ է։ Հայաստանի ներսում կան ռուսամետ ուժեր։ Ադրբեջանում, Ղազախստանում այդպիսի բան չկա։ Ռուսաստանը մեզ վախեցնում է մի պատճառով, որ ներսում կան ուժեր, որոնք կարող են Ռուսաստանի շահերն առաջ տանել»։

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանի վերջին գործողությունները Հայաստանի նկատմամբ դավաճանություն են, որոնք պետք է պատասխան ստանան։

«Քանի որ Ռուսաստանը, չգիտես ինչու, դավաճանեց Հայաստանին, չգիտես ինչու, Ռուսաստանը պետք է պատժվի։ Ռուսաստանը պետք է պատժվի, քանի որ չկատարեց իր պարտականությունը։ Հիմա դուք կարող եք ասել՝ ինչպե՞ս ենք պատժում։ Մենք պատժում ենք։ Երբ որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, Ռուսաստանն էլ չի լինի Հարավային Կովկասում անվտանգության հարցերով»։

Գրիգորյանը նաև հիշեցրեց 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանի դիրքորոշման մասին՝ պնդելով, որ Ղարաբաղի հանձնումը կոռուպցիոն գործարքի արդյունք էր, ինչի վկայությունն էր նաև Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգի չգործելը։

«Պատերազմի ժամանակ մեծ գաղտնիք չի, որ հակաօդային համակարգը Հայաստանի չաշխատեց։ … Դա ի՞նչ է նշանակում։ Երկու բանալի է՝ մեկը Ռուսաստանի գեներալի ձեռքում է, մյուսը՝ Հայաստանի։ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, հրաման է տալիս մեր գեներալին՝ միացնել հակաօդայինը, որ պաշտպանի Հայաստանի օդը, Ռուսաստանի գեներալն ասում է՝ մենք օդում չենք տեսնում թշնամուն, ի՞նչ եք ուզում»,- եզրափակեց Ստեփան Գրիգորյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան