Սամվել Կարապետյանը Փաշինյանի պրոյեկտն է, եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը մանդատները վերցնի․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է հունիսի 7-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին՝ վերլուծելով իշխանափոխություն չիրականանալու պատճառները, Նիկոլ Փաշինյանի գործոնը և խորհրդարանական ապագա ուժերի հնարավոր դասավորությունը։ Նա պնդում է, որ ընդդիմության պարտության հիմնական պատճառը միասնական ճակատով հանդես չգալն էր, սակայն միևնույն ժամանակ համարում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքական իմաստով պարտված է։

Ըստ նրա՝ այս անհամաձայնությունը դարձավ իշխանության հաղթանակի գրավականը։ «Իշխանությունը ուժեղ է անկախ ամեն ինչից, նաև ուժեղ է իր լծակներով, իր հնարավորություններով, իրավապահ համակարգով, ինքը դրեց կոտրեց»։

Չնայած ընդդիմության ձախողմանը՝ Աղազարյանը կարծում է, որ իշխող ուժը ևս չի կարող իրեն հաղթող համարել, քանի որ չի ստացել այնքան ձայն, որքան ակնկալվում էր։

«Ինքը (Փաշինյանը) տաղանդավոր է։ Այդ հարցում կասկած չկա։ Նաև ինքը իշխանությունը պահեց, կամ կպահի երևի թե։ Բայց ինքը իշխանությունը պահելու համար լիքը օրինախախտումներ է արել։ Եվ այդ իմաստով ես կարող է զուգահեռներ անցկացնեմ 90-ական թվականների հետ»։

Խոսելով խորհրդարանի նոր կազմի մասին՝ Աղազարյանն անդրադրձել է Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում չառաջադրվելու փաստին։  

«Ալեն Սիմոնյանի հետ վարչապետը վարվեց տասն անգամ ավելի վատ, քան իմ հետ։ Իմ կարգավիճակը ի՞նչ էր, Ալեն Սիմոնյանի կարգավիճակը ի՞նչ էր։ Կարելի՞ էր, չէ՞, կանչել Ալեն Սիմոնյանին, ասել՝ «Ալեն ջան, այս ինչ-ինչ նկատառումներից ելնելով, գտնում եմ, որ դու չպետք է լինես Ազգային ժողովի նոր նախագահ»։ Ի՞նչ կարիք կար այդ մասկարադը անել, ինտրիգների ճանապարհով»։

Ըստ նրա՝ այս քայլը բացահայտում է Փաշինյանի թիմում առկա լուրջ խնդիրները։ «Նիկոլ Փաշինյանը իր թիկունքը ամրապնդում է։ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանին քննադատում էր, որովհետև շատ դեպքերում չէր կարող չհամաձայնվել նրա հետ։ Իսկ Ռուբեն Ռուբինյանի դեպքում արդեն բոլորը գիտեն, թե ով է Ռուբեն Ռուբինյանը, և ամեն ինչ հստակ է»։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի դաշինքի՝ մանդատները վերցնել-չվերցնելու հարցին՝ Աղազարյանն ասել է․ «Եթե Բարգավաճ Հայաստանը չմտնի խորհրդարան և Սամվել Կարապետյանը վերցնի մանդատները, ապա Սամվել Կարապետյանը կամա, թե ակամա կնպաստի Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան