«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
Բոլորը

«Մարդիկ չգիտես ինչու մտածում են, որ երկրի պաշտպանությունը դրված է միայն ինչ-որ խումբ մարդկանց վրա, հիմնականում այդ խումբ մարդիկ սոցիալապես ամենախոցելի մարդիկ են կամ Հայաստանում մշտապես բնակվող։ Ես չգիտեմ ինչի է այդպես, որ իմ եղբայրը կամ հայրը պետք է գնա պատերազմ, հետո էլ նորից այդ պատերազմից երկու ամիս հետո վարժական հավաքների, իսկ ինչ-որ մեկը, ում չի հետաքրքրում Հայաստանի հետ ինչ կլինի, ինքը չգնա վարժական հավաքների»,- հրավիրված հանրային քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ այլ երկրից, հիմնականում ՌԴ-ից Հայաստան էին գալիս ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք, որոնց մի մասը նշում էր, որ եկել է ընտրություններին մասնակցելու և կրկին հետ վերադառնալու համար։ Նրանց մի մասին 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր են ուղարկվել։ Այս երևույթը վրդովմունք էր առաջացրել ինչպես ընդդիմության, այնպես էլ քաղհասարակության որոշ մասի մոտ. նրանք պնդում էին, որ պետք չէ վարժական հավաքներն օգտագործել որպես «պատժիչ գործիք»։

Իշխող ուժը, սակայն, այլ կարծիք ունի։ «Ես կարծում եմ, որ այդ մեծ հայրենասիրությունը, որից մղված մարդիկ գալիս են Հայաստան կատարելու Հայաստանի ճակատագրի վերաբերյալ որոշում, պետք է դրսևորվի նաև պարտավորությունների միջոցով։ Եվ ես կարծում եմ, որ լավ առիթ է՝ եկել են Հայաստան, թող գնան մոտիկից հայրենիքը սիրեն, հետո կվերադառնան իրենց հիմնական բնակության վայրը»։

Մանրամասները՝ տեսանյութում։