ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ խորհրդարանական ընտրությունները պետության լինել-չլինելու հարց էին, և դրանց արդյունքներով Հայաստանն այժմ ունի Ռուսաստանի կողմից զավթված ընդդիմություն․ «Հայաստանում այլևս չկան ռուսամետ ուժեր, փոխարենը կան ռուսամետ խմբեր, որոնք պետք է մեկուսացվեն հասարակությունից»։ 

Factor TV-ի հետ զրույցում Մեհրաբյանը ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմելու իրենց նպատակները, անդրադարձել Ռուսաստանի ներկայիս հնարավորություններին ու Հայաստանի անելիքներին։

Խոսելով ընտրությունների արդյունքները վիճարկելու նպատակով ՍԴ դիմելու մասին՝ Ռուբեն Մեհրաբյանը շեշտել է, որ իրենց գլխավոր թիրախը ոչ թե պարզապես արդյունքների չեղարկումն է, այլ համակարգային ընտրակաշառքին իրավական գնահատական տալը։

«Մեր թիրախը արտաքին ազդեցության մաս հանդիսացող, զանգվածային, համակարգված ընտրակաշառքի ազդեցության գնահատականին հասնելն է։ Այդ գնահատականից եթե կբխի, ըստ Սահմանադրական դատարանի՝ ընտրության արդյունքների չեղարկում, մենք կհարգենք այդ որոշումը։ Եթե իրենք կհամարեն, որ չի բխում, մենք դա էլ կհարգենք, բայց գնահատականը շատ կարևոր է, որ այդ որոշումը հետո կդառնա ուղեցույց ապագա օրենսդիրների համար», – նշել է նա՝ ընդգծելով, որ այս ընտրությունները, ինչպես և 2021 թվականինը, «պետության լինել և չլինելու մասին էին»։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հնչող պահանջներին, մասնավորապես՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, նա կտրուկ դիրքորոշում է հայտնել։ «Ռուսաստանն իրավունք չունի մեզանից նման բան պահանջելու։ Այնպես, ինչպես Հայաստանն իրավունք չունի Ռուսաստանից պահանջելու, ասենք, Հյուսիսային Կորեայի հետ բարեկամություն անի, թե չէ։ Պետք է տեղը ցույց տալ։ Դու ո՞վ ես, որ պահանջես՝ մենք ինչ անենք, ինչ չանենք։ Սա պետք է լինի խոսակցությունը»,- ասել է Մեհրաբյանը։

Ի պատասխան այն մտավախությունների, թե ԵՄ-ին մերձենալու ճանապարհը կարող է Հայաստանը արժանացնել Ուկրաինայի կամ Վրաստանի ճակատագրին, «Հանուն Հանրապետության» փոխնախագահը հակադարձել է. «Այդ պատերազմ բերող պետությունը նախ այդ պատերազմը բերել է երկու անգամ, վաղուց է բերել, երբ Հայաստանն ընդհանրապես Եվրամիությունից չէր խոսում։ 20 թվականին է բերել իր կոտրած ձեռքով, 23 թվականի ճարտարապետն է եղել ինքը։ Այդ ամենն արել է Ռուսաստանը։ Այնպես որ, մենք հոգնել ենք վախենալուց, բավական է վախեցնել մարդկանց»։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանն այսօր այլևս չունի ռազմական ավանտյուրաներ սանձազերծելու կարողություն. «Մենք տեսնում ենք՝ Ռուսաստանը տրաքում է և տրաքելու է։ Ռուսաստանի ֆաշիստական, կայսերական քաղաքականության խորհրդանիշ Ղրիմը թերակղզուց վերածվում է կղզու և էլի տրաքում է։ Հայաստանն էլ, Աստված մեզ խնայել է, որ Մոլդովայի նման մենք Ռուսաստանի հարևանը չենք։ Մենք սահման չունենք Ռուսաստանի հետ»։

Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ իրենց նախաձեռնությամբ սկսված ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի մասին օրենքը վերածվել է կոնկրետ հաղթաթղթի, որը Հայաստանին տվել է նոր ռազմավարական գործընկերություններ և անվտանգային երաշխիքներ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան