Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանն ընտրվել է փոխնախագահող երկիր

Լուրեր

06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
06.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 09:55
Եվրոպա լիգա. «Միլանի» երրորդ պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակիցների արդյունքները
06.11.2026 | 09:50
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին
06.11.2026 | 09:45
Գետահովիտի նախկին համայնքապետարանի շենքի վարձակալության գործով քրեական հետապնդում է հարուցվել․ Դատախազությունը դիմել է դատարան
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Փարիզում մասնակցել է ՏՀԶԿ «Կանաչ գործողություններ» աշխատանքային խմբի տարեկան հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են կանաչ տնտեսության, կլիմայական քաղաքականությունների, կենսաբազմազանության, ջրային ռեսուրսների կառավարման և կայուն զարգացման հարցեր։ Հանդիպման արդյունքում Հայաստանը և Ուզբեկստանը ընտրվել են աշխատանքային խմբի փոխնախագահող երկրներ, իսկ Գերմանիան՝ նախագահող երկիր։

«Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հունիսի 13-17-ը Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Կանաչ գործողություններ» աշխատանքային խմբի տարեկան հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կանաչ տնտեսության զարգացման, կլիմայական քաղաքականությունների, կենսաբազմազանության պահպանության, ջրային ռեսուրսների կառավարման, կանաչ ֆինանսավորման և կայուն զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կողմից Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները, նախագահության առաջնահերթությունները և կազմակերպչական գործընթացները՝ ընդգծելով Հայաստանի դերակատարությունը կենսաբազմազանության միջազգային օրակարգի առաջմղման գործում։

Արամ Մեյմարյանը մասնակցել է նաև կանաչ տնտեսության պլանավորմանը նվիրված կլոր սեղան քննարկմանը՝ ներկայացնելով Հայաստանում կանաչ, կայուն և շրջանաձև տնտեսության զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները, ազգային «կանաչ տաքսոնոմիայի» ներդրումը, ցածր ածխածնային զարգացման ռազմավարությունը, ինչպես նաև կայուն տրանսպորտի և շրջանաձև տնտեսության խթանմանն ուղղված նախաձեռնությունները։
Առանձին քննարկումների շրջանակում նախարարի տեղակալը ներկայացրել է նաև Հայաստանի և ՏՀԶԿ-ի միջև ջրային ռեսուրսների կայուն կառավարման ոլորտում ձևավորված համագործակցության արդյունքները, ջրային անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները և ոլորտի հետագա զարգացման առաջնահերթությունները։

Հանդիպման կարևոր արդյունքներից էր «Կանաչ գործողություններ» աշխատանքային խմբի նոր ղեկավար կազմի ընտրությունը, որի արդյունքում Գերմանիան ընտրվել է նախագահող երկիր, իսկ Հայաստանը և Ուզբեկստանը՝ փոխնախագահող երկրներ (Vice-Chairs)։ Այս որոշումը վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության և միջազգային գործընկերների վստահության մասին՝ տարածաշրջանում կանաչ անցման և կայուն զարգացման օրակարգի առաջմղման գործում»,- ասված է ՇՄՆ-ի տարածած հաղորդագրությունում։