Կենտրոնում եք կանգառասրահներ դնում, մյուս վարչական շրջանների բնակիչներն ինչո՞վ են մեղավոր. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.11.2026 | 17:50
Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավորի բասկետբոլի Հայաստանի Մ-20 հավաքականը
26.11.2026 | 17:41
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ և ադրբեջանցի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:32
ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմինների փոխանակում են իրականացրել
26.11.2026 | 17:24
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կալանքի ժամկետը երկարացվել է 3 ամսով
26.11.2026 | 17:17
«Այո՛» կամ «ո՛չ» ասելու համար առնվազն պետք է ծանոթանալ նախագծի բովանդակությանը․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 17:10
Կդիմենք Եվրասիական դատարան՝ կարծիք ստանալու․ Պապոյանը՝ ռուսական սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 16:59
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը մեկնաբանել է Նախիջևանի հետ սահմանին իրանական ռազմական տեխնիկայի կուտակումը
26.11.2026 | 16:50
Կարեն Գրիգորյանն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից
26.11.2026 | 16:40
Հաստատվել է 2027/2028 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
26.11.2026 | 16:32
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին
26.11.2026 | 16:24
2026թ․ հունվար-հոկտեմբերին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 23,7 մլն դոլարի արտադրանք
26.11.2026 | 16:16
Յանիկ Սիները չի մասնակցի Australian Open-ին
26.11.2026 | 16:07
Մոլդովան Հայաստանին կսովորեցնի պայքարել էներգետիկ խոցելիության դեմ
26.11.2026 | 16:00
Կամ Եռաբլուրը պետք է ընդլայնվի, կամ խաղաղության պայմանագիր պետք է կնքենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 15:51
Ալեն Սիմոնյանն Ավստրիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

Դավթաշենի վերջին հատվածի և Զովունու բնակիչներից բողոք եմ ստացել տրանսպորտի հետ կապված, որ 35, 36 և շարունակելի փողոցներում տրանսպորտ չի երթևեկում։ Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց «Մայր Հայաստան» խմբակցություն Արշակ Սարգսյանը։

«Այդ լուծումը ինչպե՞ս եք տեսնում, այդ մարդիկ չեն կարողանում Երևանի տրանսպորտից օգտվել։ Դրանից զատ, տեսե՛ք, պարոն Ավինյան, ասում եք՝ «գազելներ» չունենք, էլեկտրական են, այսինքն՝ ամբողջ համակարգը փոխել եք, բայց մի հատ կարո՞ղ եք ներկայացնել՝ այդ «խելացի» կանգառասրահներից քանիսն եք տեղադրել»,- հետաքրքրվեց Սարգսյանը։

Հարցին արձագանքեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ Նա նշեց, որ կանգառասրահների մասով ծավալները իրենց էլ չեն բավարարում, սակայն Տիգրան Ավինյանի կողմից համապատասխան հանձնարարականները տրվել են, որ առաջիկայում էլ ավելի մեծ ծավալով կանգառասրահներ տեղադրվեն։

«50-ից ավել նոր տեսակի կանգառասրահներ Երևան քաղաքում արդեն տեղադրել ենք և, այո՛, ոչ միայն Կենտրոն վարչական շրջանում։ Զովունու մասով՝ կուսումնասիրենք, իհարկե»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։