«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները կդիմեն ՍԴ՝ դատավարությանը Սեդա Սաֆարյանի մասնակցությունն անհնարին ճանաչելու պահանջով

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» ու «Հայաստան» դաշինքները դիմելու են ՍԴ, որպեսզի կողմնակալության հիմքով անհնարին ճանաչվի դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը ուրբաթ մեկնարկելիք դատավարությանը։

Բանն այն է, որ Սեդա Սաֆարյանը 2021 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդգրկված էր «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ցուցակում։ Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, որ մասնակցում էր այս ընտրություններին, ևս դիմել է ՍԴ, իսկ 2021-ին Բաբաջանյանն ու Սաֆարյանը նույն դաշինքում էին։ Արման Բաբաջանյանն առաջին, իսկ Սեդա Սաֆարյանը՝ 3-րդ համարում էր։

2022-ին կառավարությունը Սաֆարյանի թեկնածությունն առաջադրել էր ՍԴ դատավորի պաշտոնի համար և Ազգային ժողովի կողմից ընտրվելուց հետո դեկտեմբերի 16-ի նիստում տրված երդմամբ Սաֆարյանը ստանձնել է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը:

Մինչ այս, ՍԴ աշխատակարգային որոշումներով ընտրությունների արդյունքների վիճարկման գործով արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Արտակ Զեյնալյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի քննությանը։ Որոշման համաձայն՝ Վարդանյանն ու Զեյնալյանը ունեն կանխակալ վերաբերմունք որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։ Իսկ որպես երրորդ կողմ հանդես է գալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը Factor TV-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի մասնակցության անհնարինության հիմքերը նույնությամբ կարող են վերաբերել նաև Սեդա Սաֆարյանին։

Արփի Հակոբյան