ՍԴ-ն փաստաթղթեր է պահանջել մի շարք պետական մարմիններից․ ՔՊ-ն որպես 3-րդ անձ է ներգրավվել

Լուրեր

14.07.2026 | 13:56
Հորմուզի նեղուցով անցնելիս նավը հրթիռային հարձակման է ենթարկվել
14.07.2026 | 13:47
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
14.07.2026 | 13:36
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
14.07.2026 | 13:28
Բրազիլիայի նախագահը հավաքականի ֆուտբոլիստներին քննադատել է հայրենիք չվերադառնալու համար
14.07.2026 | 13:20
Կոշ-Վերին Սասունիկ-Լեռնարոտ տեղական նշանակության ավտոճանապարհի 9.5 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է
14.07.2026 | 13:11
Էնդի Բերնեմը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի հավակնորդ
14.07.2026 | 13:03
Սևանում կմեկնարկի Seaside Startup Summit Armenia 2026-ը՝ ավելի քան 2000 մասնակցի ներգրավմամբ
14.07.2026 | 12:54
ՌԴ-ն հայտնել է Մոսկվայի մարզում ԱԹՍ-ներով խոշոր հարձակում կանխելու մասին
14.07.2026 | 12:47
Լրագրողի սկանդալային բացահայտումը․ UFC-ն ու Դանա Ուայթն թիմացել են Քոնոր Մաքգրեգորի վնասվածքի մասին
14.07.2026 | 12:39
Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի
14.07.2026 | 12:30
Իրանը փրկել է օտարերկրյա բեռնանավի անձնակազմին Հորմուզի նեղուցում բախումից հետո
14.07.2026 | 12:21
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի նոր բացահայտումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 12:15
12 ժամ ուշացում, սպասում օդանավակայանում․ «Աէրոֆլոտ»-ի Երևան-Մոսկվա չվերթի ուղևորները՝ անորոշության մեջ
14.07.2026 | 12:10
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի // Ջերմաստիճանը +39-ի կհասնի․ ԼՈՒՐԵՐ
14.07.2026 | 12:00
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ից ինչքան աշխատավարձ է ստացել
Բոլորը

Սահմանադրական դատարանը 2 նոր աշխատակարգային որոշումներ է ընդունել, որոնք վերաբերում են հունիսի 7-ի ըտրությունների վիճարկման գործին։ Դատաքննության ժամանակ դատավարության կողմերից բացատրություններ տալու տևողությունը հետևյալ կերպ է սահմանվել․

  • դիմող կողմերի՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության համար՝ մինչև 40 րոպե,
  • պատասխանող կողմի՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար՝ մինչև 1 ժամ 30 րոպե,
  • հարակից պատասխանողների՝ ՀՀ դատախազության, ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի համար՝ մինչև 30 րոպե:
  • որպես երրորդ անձ ներգրավված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար՝ մինչև 40 րոպե:

Բացի այդ, Սահմանադրական դատարանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է Սահմանադրական դատարան ներկայացնել ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանների վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունված որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշումները։

Դատախազությունից ՍԴ-ն պահանջել է Սահմանադրական դատարան ներկայացնել ընտրություններին առնչվող իրավախախտումների վերաբերյալ ահազանգերի առնչությամբ Դատախազության իրավասության շրջանակներում ձեռնարկված միջոցների, ընթացքի ու արդյունքների մասին տեղեկատվություն, դատական դեպարտամենտից՝ ընտրություններին առնչվող դատական ակտերը։

Հակակոռուպցիոն կոմիտեից դատարանը պահանջել է Սահմանադրական դատարան ներկայացնել ամփոփ տեղեկանք՝ կոմիտեի իրավասության շրջանակներում քննվող (քննված) գործերի և նախապատրաստվող նյութերի ընդհանուր թվի և առկա վիճակի վերաբերյալ։ Քննչական կոմիտեն պետք է ներկայացնի կոմիտեի իրավասության շրջանակներում քննվող (քննված) գործերի և նախապատրաստվող նյութերի ընդհանուր թվի և առկա վիճակի վերաբերյալ։

Ներքին գործերի նախարարությունից ՍԴ-ն պահանջել է ընտրություններին առնչվող՝ ՀՀ ներքին գործերի նախարարության իրավասության շրջանակներում արձանագրված իրավախախտումների ու դրանց առնչությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ։

Իսկ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պետք է ամփոփ տեղեկանք տա նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման հարցի առնչությամբ հանձնաժողովի կողմից տեսալսողական ծառայություն մատուցողների նկատմամբ հարուցված վարչական վարույթների և դրանց արդյունքներով ընդունված որոշումների վերաբերյալ:

Նշենք՝ դատավորներ Վլադիմիր Վարդանյանը և Արտակ Զեյնալյանը կանխակալ վերաբերմունք ունեն որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Նրանք չեն մասնակցի գործի քննությանը։

Հիշեցնենք՝  Սահմանադրական դատարան են դիմել ինչպես խորհրդարան անցած, այնպես էլ ընտրական շեմը չհաղթահարած քաղաքական ուժեր։ Դիմումների մեծ մասում հիմնական պահանջը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների արդյունքներն ամփոփող որոշումն անվավեր ճանաչելն է, սակայն որոշ ուժեր ներկայացրել են նաև այլ պահանջներ։

Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։ «Հայաստան» դաշինքը միայն պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։

Սահմանադրական դատարան է դիմել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Ներկայացուցիչները պնդում են, որ չեն հաղթահարել անցողիկ շեմը, քանի որ երեք ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել և ԿԸՀ-ն վերաքվեարկություն կազմակերպելու որոշում չի կայացրել։

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկում են նաև Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունը, Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը, ինչպես նաև Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը»։

 

Եվգենյա Համբարձումյան