Եթե ՌԴ-ն գազը թանկացնի՝ ՀՀ-ն լուծումներ կգտնի․ սեղանի վրա մի քանի սցենարներ ունենք․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտքի կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը Factor TV-ի եթերում խոսել է հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության, դրա հիմնական պատճառների և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարների մասին։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող սրացումներին՝ Արմինե Մարգարյանը նշեց, որ դրանք բնականոն զարգանում են, քանի որ երկու երկրների շահերն ու օրակարգերը վաղուց իրար հակասում են։

«Նախ, դինամիկ զարգացող հարաբերություններ են։ Իհարկե, նեգատիվ առումով, բայց դինամիկ զարգացող հարաբերություններ են, որովհետև օրակարգերը շատ վաղուց արդեն ճեղքվածք են տվել, շատ վաղուց արդեն երևում է, որ մեր ազգային անվտանգային համակարգերը ոչ միայն չեն համընկնում, այլ նաև շատ-շատ-շատ հարցերում իրար հակասում են», – նշեց նա։

Ըստ փորձագետի՝ լարվածության հիմնական պատճառներից մեկը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրն է, որը Ռուսաստանի համար Հայաստանի վրա ազդեցության հիմնական լծակն է։

« Ռուսաստանը շատ լավ է հասկանում, որ եթե կորցնում է այդ կոնցեսիայի իրավունքը, ապա ամբողջությամբ կորցնում է Հայաստանը։ Որովհետև սա այն հիմնական լծակն է, ըստ էության, իր ձեռքերում, որը թույլ չի տալու Հայաստանին իրականություն դարձնել այն թափով, որ թափով, որ նախագծված է, օրինակ, ԹՐԻՓՓ-ը, ինչը հնարավորություն չի տալու նույն Եվրոպական Միության հետ տնտեսական առումով ավելի մերձենալ»։

Մարգարյանի խոսքով, Ռուսաստանն այլևս կորցրել է Հայաստանի վրա իր իրական ազդեցությունը, և տնտեսական լծակները նրա վերջին գործիքներն են։

«Կարծում եմ, իրենք շատ լավ հասկանում են, որ իրենք այլևս վաղուց Հայաստանը կորցրել են։ Իրենք չունեն այլևս Հայաստանի վրա ռեալ գործիքակազմ։ Իրենց համար հիմնական այն կարևոր գործիքը, որի վրա իրենք այդքան ներդրում արեցին, դա նախընտրական ժամանակահատվածում իրենց պրոքսի ուժերի միջոցով քաղաքական կոնյունկտուրան փոխելն էր, բայց դա էլ չհաջողվեց, ըստ էության, անել։ Այսինքն՝ այս լծակն էլ իրենք կորցրեցին»։

Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հեռանկարների մասին՝ փորձագետը կանխատեսեց, որ մոտ ապագայում խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, քանի որ Ադրբեջանը դա կդիտարկի որպես ներքին լսարանին տրված խոստումների դրժում։ «Պայմանագրի ստորագրման հավանականություն չեմ տեսնում Հայաստան-Ադրբեջան։ Դա չեմ տեսնում, քանի որ հենց ներքին իր խոսույթը պահելու համար Ալիևը չի գնա այդ քայլին, որովհետև եթե նկատել եք, ոնց էին իրենք խոսում, իրենց մոտ ներկայացնում մեր ընտրությունները։ Իրենք այս ներքին իրենց լսարանը պահելու համար պայմանագիրը չեն ստորագրելու»։

Սակայն, ըստ նրա, պայմանագրի բացակայությունը չի բացառում դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ «Այստեղ արդեն այլ հարց է գալիս՝ շատ լավ, եթե պայմանագիրը չի ստորագրվում, չեն լինելու դիվանագիտական հարաբերություններ, ինչպե՞ս են հարաբերությունները զարգանում, և արդյոք մենք ուզում ենք, լավ, չունենալ պայմանագիր, բայց չունենալ նաև դիվանագիտական հարաբերություններ։ Այստեղ ես որոշակի կարծիքներ եմ լսել, որ կարելի է չունենալ պայմանագիր, բայց դիվանագիտական հարաբերություններ հաստատել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան