ԿԿՀ-ն գնահատել է Դիլիջանի «արու» համայնքապետի վարքագիծը

Լուրեր

15.06.2026 | 17:44
Նարիշկինը Հայաստանում իրավիճակը «բարդ» է անվանել, ընտրությունները՝ «կասկածելի»
15.06.2026 | 17:36
Հայաստանը շարունակում է հայկական հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերում ընդգրկելու աշխատանքը
15.06.2026 | 17:25
«20 րոպե օկտագոնում Ջասթին Գեյջիի հետ»․ UFC-ն հրապարակել է Տոպուրիայի վնասված դեմքի լուսանկարը
15.06.2026 | 17:17
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանման ծրագրերն ու առաջիկա քայլերը
15.06.2026 | 17:09
Մարկո Կուկուրելիան` «Ռեալի» ֆուտբոլիստ
15.06.2026 | 17:00
ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Կիև-Պեչորյան մայրավանքին հասցված հարվածը․ Կիևը պնդում է՝ ռուսական ԱԹՍ է հարվածել
15.06.2026 | 16:52
«Ինձ ասել են՝ վարչապետին փոխանցեք, որ այս ամենի նպատակը Ձեր դեմ գործ կարելն է». Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 16:43
Էլինա Ավանեսյան․ «Որոշ հաղթանակներ ավելի մեծ նշանակություն ունեն, քան մյուսները»․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
15.06.2026 | 16:32
ԿԿՀ-ն գնահատել է Դիլիջանի «արու» համայնքապետի վարքագիծը
15.06.2026 | 16:23
Ծաղկաձորի ճոպանուղու 36.4 մլրդ դրամ արժեքով հողամասի նկատմամբ ՀԱՕԿ-ի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր է ճանաչվել
15.06.2026 | 16:17
Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չգանձել միայն 60 օր
15.06.2026 | 16:15
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
15.06.2026 | 16:09
Հայտնի են Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները ԵԱ-ի որակավորման փուլում
15.06.2026 | 16:01
Երևանը «սխալ կգործի», եթե հույսը դնի «Արևմուտքի օգնության» վրա․ Նարիշկին
15.06.2026 | 15:55
Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում սոցցանցերը կարգելվեն 16 տարեկանից փոքրերի համար
Բոլորը

Մարտի 12-ին Հովհաննավանքում մատուցված պատարագից հետո վանքի բակում լարված զրույց էր ծավալվել լրագրողների և Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի միջև։ Սարգսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ մասնակցում էր Տեր Արամի՝ ավազանի անունով Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին։ Վանքի մոտ լրագրողները մոտեցել էին համայնքապետին և հարցեր ուղղել կարգալույծ հռչակված քահանայի պատարագին մասնակցելու, այդ մասնակցության իրավաչափության, ինչպես նաև՝ պաշտոնյաների ներկայության վերաբերյալ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ուսումնասիրելով միջադեպը, արձանագրել է, որ Սարգսյանին ուղղված հարցերը վերաբերել են հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաների։

Հանձնաժողովի որոշման մեջ նշվում է, որ լրագրողներից մեկը Դավիթ Սարգսյանին հարցրել է՝ արդյոք նա կմասնակցի նաև տվյալ լրագրողի մատուցած պատարագին։ ԿԿՀ-ն նկատել է, որ հարցը հնչել է բարձր տոնով, իսկ բովանդակությամբ կարող էր ընկալվել որպես հեգնական կամ նույնիսկ սադրիչ։ Միևնույն ժամանակ, հանձնաժողովը շեշտել է՝ հարցը չի ներկայացվել Սարգսյանին վիրավորելով, այն առնչվել է հանրային հետաքրքրություն ունեցող հարցի, և լրագրողը կարող էր այդ շրջանակում սուր հարցեր հնչեցնել՝ ընտրելով իր ոճական մոտեցումը։

Դավիթ Սարգսյանի պատասխանը, սակայն, ԿԿՀ-ի գնահատմամբ, դուրս է եկել պաշտոնեական հաղորդակցության պատշաճ սահմաններից։ Համայնքապետը բարձր տոնով դիմել է լրագրողին՝ ասելով. «Հլը ցածր, հլը ցածր, ինձ հետ էդ տոնով չխոսաս, ի»։

Հանձնաժողովը նշել է, որ Սարգսյանի նպատակը, ըստ գնահատման, լրագրողին վիրավորելը չէր, այլ նրա տոնայնության վերաբերյալ դժգոհություն հայտնելը, սաստելը և իրեն առավել հարգալից տոնով դիմելու կոչ անելը։ Այդուհանդերձ, ԿԿՀ-ն եզրակացրել է, որ տվյալ իրավիճակում պաշտոնյայի արձագանքը անհամաչափ է եղել լրագրողի վարքագծին։

ԿԿՀ-ն առանձին անդրադարձել է նաև Սարգսյանի օգտագործած բառապաշարին։ Որոշման մեջ նշվում է, որ «հլը» բառը, թեև նշանակում է «դեռ», «դեռևս», որոշ համատեքստերում կարող է ընկալվել որպես հեգնական կամ ավելի բացահայտ վիրավորական երանգ ունեցող արտահայտություն։ Իսկ «ի/իհ» բառը, ըստ հանձնաժողովի, արտահայտում է արհամարհանք, դժգոհություն կամ տհաճություն և կարող է ընկալվել որպես լռելու պահանջ կամ հրահանգ։

Հանձնաժողովը նաև ընդգծել է, որ ի տարբերություն լրագրողի՝ Դիլիջանի համայնքապետը գործել է պաշտոնեական հաղորդակցության շրջանակում։ Այդ համատեքստում խնդրահարույց է դիտարկվել նաև այն, որ Սարգսյանը լրագրողին դիմել է «դու»-ով՝ «Դուք»-ի փոխարեն, օգտագործել է առօրյա-խոսակցական, հեգնանք և դժգոհություն արտահայտող բառեր։ ԿԿՀ-ի գնահատմամբ՝ պաշտոնյայի տոնայնությունը, դեմքի արտահայտությունը և կեցվածքը եղել են ոչ պաշտոնական, ոչ հարգալից և կոպիտ։

«Հանձնաժողովն արձանագրում է, որ լրագրողներն իրացրել են իրենց մասնագիտական առաքելությունը՝ հնչեցնելով սադրիչ հարցեր, իսկ Դ. Սարգսյանը նշված հարցերին պատասխանել է ոչ հարգալիր տոնայնությամբ և կեցվածքով»,- նշվում է որոշման մեջ։

ԿԿՀ-ն նկատել է նաև, որ լրագրողները հենց տեղում արձագանքել են համայնքապետի պահվածքին՝ կոչ անելով «հայացքը, վերաբերմունքը փոխելու»՝ հիշեցնելով, որ նա համայնքի ղեկավար է։ Լրագրողները Սարգսյանի պահվածքը որակել են նաև ագրեսիվ։

Հանձնաժողովն առանձին քննության է առել միջադեպի այն հատվածը, երբ լրագրողները Սարգսյանին հարցեր են ուղղել նրա ինքնակենսագրականի վերաբերյալ։ Լրագրողներից մեկը հարցրել է. «Դուք գոնե սովորեցի՞ք Ձեր ինքնակենսագրականի մեջ արու չգրել, հա՞»։ Դրան Սարգսյանը պատասխանել է. «Ես էնքան սովորել եմ, որ Ձեզ հիմա բան եմ բացատրում»։

Նմանատիպ երկխոսությունը շարունակվել է քիչ անց, երբ լրագրողը կրկին անդրադարձել է նույն թեմային՝ հարցնելով. «Պարո՛ն Սարգսյան, Դուք չսովորեցի՞ք, որ ոչ թե արու ինքնակենսագրականում, այլ «արական» և «իգական»»։ Սարգսյանն արձագանքել է. «Ես էնքան բան եմ սովորել, որ ձեր նմաններին կարամ դաստիարակեմ էլ, սովորացնեմ էլ, եղա՞վ»։

Լրագրողը, իր հերթին, նշել է, որ Սարգսյանի ինքնակենսագրականից երևում է՝ որքան կրթություն է ստացել։ Համայնքապետը պատասխանել է. «Ես էնքան կրթություն եմ ստացել, որ դու երկար ժամանակ փորձես ապրես, չես կարա իմ չափ կրթություն ստանաս, եղա՞վ»։

Այս հարցերը վերաբերում էին դեռևս 2021 թվականին արված հրապարակումներին, որոնց համաձայն՝ Դավիթ Սարգսյանն իր անձնական տվյալները լրացնելիս սեռը նշելու հատվածում գրել էր «արու», իսկ մասնագիտության բաժինը լրացված էր ջնջումներով։ ԿԿՀ-ն արձանագրել է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց գրագիտությունը և կրթությունը կարող են հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր լինել, և լրագրողները կարող են այդ թեմայով հարցեր ուղղել։

Միևնույն ժամանակ հանձնաժողովը կարևորել է այն հանգամանքը, որ այդ տեղեկությունները հրապարակվել էին դեռևս 2021 թվականին, իսկ Սարգսյանը հրապարակայնորեն հերքել էր դրանք։ ԿԿՀ-ի գնահատմամբ՝ տվյալ դեպքում լրագրողների հարցադրումը առավելապես հեգնելու և սադրելու նպատակ ուներ, ոչ թե տեղեկատվություն հավաքելու։

Այդուհանդերձ, հանձնաժողովը շեշտել է սկզբունքային տարբերությունը լրագրողի և պաշտոնատար անձի վարքագծի չափանիշների միջև։ ԿԿՀ-ի ձևակերպմամբ՝ լրագրողներին թույլատրելի է սադրանքի և սուր քննադատության շատ ավելի լայն շրջանակ, քան նրանց հետ հաղորդակցվող պաշտոնատար անձանց։

Արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանի վարքագծում առկա է վարքագծի կանոնի խախտում։

 

Եվգենյա Համբարձումյան