«Եթե Փաշինյանը վերջ չտա «բեսպրեդելին» փողոցները հեղեղվելու են հազարավոր մարդկանցով». Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

«Ռեպրեսիաների այս նոր ալիքի անոնսը տվեց Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում իր ամբարտավան ռեպլիկներով, հայտարարություններով։ Հիշում եք նրա անտակտ ռեպլիկը Գագիկ Ծառուկյանի հասցեին, հետո նա հանդգնեց 550,000 ընտրողների վիրավորել, երբ որ խոսում էր ընտրակաշառքի գարշահոտությունը Ազգային ժողով բերելու մասին։ Ըստ էության, այս ամենով դա, և բոլոր նրան ճանաչողները գիտեին, անոնսավորում էր բռնությունների ու ռեպրեսիաների նոր փուլ»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ ցուցակի պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը չի էլ հասկանում, որ թիրախավորելով ընդդիմության լիդերներին, թիրախավորում է Հայաստանի Հանրապետության 550 հազար այն քաղաքացիներին, որոնք, ըստ պաշտոնական տվյալների, իրենց ձայնը տվել են ընդդիմադիր առանցքային կուսակցություններին։

«Նիկոլ Փաշինյանը մի անգամ արդեն ինչ-որ հարցում նշաձող իջեցրել է, Լեռնային Ղարաբաղի խնդրում հիշում եք 2022 թվի ապրիլին հայտարարեց նշաձող իջեցնելու մասին, հետևանքը տեսանք այդ նշաձողի իջեցման։ Հիմա նա երկրում բարոյականության նշաձողն է իջեցնում և անշուշտ դրա հետևանքը տեսնելու ենք։

Այն, ինչ տեղի է ունենում, այլևս ընտրական գործընթացի հետ կապ չունի։ Դասական առումով Հայաստանում ձևավորվում է ավազակապետություն, որտեղ այդ համակարգի առաջին դեմքը իր քմահաճույքներով որոշում է՝ որ քաղաքացիները ընտրելու իրավունք ունեն, որոնք՝ չէ, որ կուսակցությունը պիտի անցնի խորհրդարան, որը՝ չէ։ Գիշերը ժամը 2-ին, երբ մեծ տեղամասերում դեռևս շարունակվում էին քվեարկությունները և ինքը չէր կարող անգամ իր կուսակցության վստահված անձանցից տեղեկություններ ունենալ ընտրությունների ավարտական պատկերի մասին, նա արդեն իրեն հաղթող հռչակեց։

Եվ եթե Նիկոլ Փաշինյանը դադար չտա իրավական «բեսպրեդելին» և այս կամայականություններին, կառավարական բոլոր շենքերը և Երևանի փողոցները հեղեղվելու են տասնյակ հազարավոր մարդկանցով։ Այսինքն՝ որևէ կերպ իշխանության բեսպրեդելը հաղթել չի կարող։ Այս ազդակը մենք իշխանությանը հղել ենք նաև ընտրություններից առաջ՝ ակնկալելով, որ իրենք քաղաքակիրթ, կառուցողական մրցակցային միջավայրում կանցկացնեն ընտրությունները։ Ցավոք սրտի, այս հորդորը չհասկացվեց։ Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է՝ կարող է մեզ հպատակեցնել կամ «Բարգավաճ Հայաստանի» ընտրաթիմը կոտրել, չարաչար սխալվում է, առաջիկա օրերին նա կհամոզվի նաև մեր քաղաքական հանրային գործողությունների շնորհիվ»,- ասաց Սուրենյանցը։

Հիշեցնենք՝ երեկ գիշեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստի ընթացքում որոշում կայացրեց անվավեր ճանաչել Երևանի 10/51 և Սյունիքի մարզի 35/65 ընտրատեղամասերի քվեարկությունների արդյունքները։ Այս երկու ընտրատեղամասերում ԲՀԿ-ն ընդհանուր ուներ 213 քվե։

Մանրամասները՝ տեսանյութում։