ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները
Հասարակություն
09.06.2026 | 13:56
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները։
Հրապարակվել են բոլոր 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում քվեարկության արդյունքների արձանագրությունները, որոնք հնարավոր է ներբեռնել և ծանոթանալ արդյունքներին։